Thursday, 16 05 2024
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ

Դեսպանն արձանագրում է Հայաստանի տնտեսական ամլությունը

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին հայտարարել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խանգարում է հայ-լեհական տնտեսական համագործակցությանը, խոչընդոտում ներդրումներին: Սա, ըստ էության, եվրոպական պետության, Եվրամիության անդամ պետության առաջին դիվանագետի խոսքն է Հայաստանի ԵՏՄ անդամակցության խանգարող դերի մասին: Իսկ Լեհաստանը Եվրամիության առաջատար պետություններից է, բավական դինամիկ զարգացող տնտեսությամբ, որի հետ տնտեսական գործընկերությունը Հայաստանի համար պետք է լինի ցանկալի հեռանկար: Խնդիրը, սակայն լոկ հայ-լեհական հարթությունը չէ միայն, այլ հնչող առաջին տագնապալի ազդանշանը, քանի որ վերջին հաշվով Լեհաստանի հետ տնտեսական հարաբերությունների ռեժիմը, ըստ էության նույնական է Եվրամիության հետ հարաբերությունների ռեժիմին ընդհանրապես: Եվ այս տեսանկյունից հնչում է ահազանգ, որը հատուկ է ողջ Եվրամիության համար: Իսկ Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար կարևոր, կենսական նշանակություն ունեն՝ ԵՏՄ տնտեսական իրավիճակի մեղմ ասած, տխուր պատկերի ֆոնին: Ընդ որում, 2016 թվականի միտումները վկայում են, որ այդ պատկերն էլ ավելի տխուր է լինելու ընթացիկ տարում, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էլ ավելի կարևոր նշանակություն են ունենալու տնտեսական ինտեգրացիայի այլ ուղղությունները, մասնավորապես եվրոպականը, քանի որ այստեղ է համաշխարհային տնտեսության առաջատար բևեռը, իհարկե, ներառյալ նաև ամերիկյանը:

Սակայն, Հայաստանը արգելափակված է ԵՏՄ-ով: Միևնույն ժամանակ, Լեհաստանի դեսպանի ահազանգը, ըստ էության ազդարարում է նաև Հայաստան-Եվրամիություն այսպես կոչված նոր փաստաթղթի հետ կապված տագնապներ: Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը զուրկ լինելով տնտեսական առարկայական հեռանկարներից, իրականում վերածվելու է դեկլարացիայի, որից Հայաստանի համար առարկայական օգուտներ առաջիկա տարիների համար չեն ակնկալվում: Լեհ դիվանագետն այս իմաստով ազդարարել է Հայաստանի համար ռազմավարական խնդիր, ակնարկելով, որ ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ստանում են լոկ արարողակարգային բնույթ՝ զրկվելով առարկայությունից: Ասել կուզի, սա ոչ թե հայ-լեհական, այլ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ հնչող տագնապ է, այդ հարաբերություններում հիմքի բացակայության տագնապ:

Սակայն, տվյալ դեպքում, բնականաբար, առավել կարևոր է հասկանալ, թե ինչ պետք է անել: Իհարկե, ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցադրումները կթվան բավական պարզունակ: Ակնհայտ է, որ Հայաստանն այսօր չի տիրապետում դա անելու քաղաքական ներուժի, եթե անգամ կա ցանկություն: Սակայն, ընդհանրապես հարց է առաջանում, թե իսկ ինչ ռեսուրսի է տիրապետում Հայաստանը ԵՏՄ-ում, ընդհանրապես որևէ ռեսուրսի, որևէ բան անելու, նախաձեռնելու, առաջարկելու կարողության տիրապետում է, թե ոչ: Մեծ հաշվով, Հայաստանը փաստորեն չի կարողանում առարկայացնել նույնիսկ իր իսկ այսպես ասած գաղափարը, թե կարող է կապող կամուրջ լինել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Մեծ հաշվով, գոնե այս առումով Հայաստանն ինքը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնի երրորդ կողմերին, ներդրողներին, սակայն, անգամ դա չկա և լեհական դիվանագետի տագնապը կամ ահազանգը նաև դրա բացակայության մասով է:

Այսինքն, Հայաստանն ըստ էության, հայտնվել է տնտեսական ամլության վիճակում, հիշեցնելով հայտնի անեկդոտը տարիքն առած տղամարդու մասին, որը բժշկից դժգոհում է, որ իր տարեկիցներն ապրում են սեռական կյանքով, իսկ ինքն արդեն՝ ոչ: Բժիշկը հարցնում է, թե ինչ գիտե իր տարեկից ընկերների մասին: Մարդը պատասխանում է, թե նրանք են ասում, թե ինչեր են անում սեռական ճակատում: «Է, դու էլ ասա», պատասխանում է բժիշկը: Հայաստանը առաջնորդվում է «ասելու» սկզբունքով, իսկ ահա կոնկրետ որևէ գործնական քայլ, որը կվկայի թե երրորդ կողմի, թե նույնիսկ ԵՏՄ գործընկերների հետ որևէ փոխշահավետ տնտեսական համագործակցության մասին, Հայաստանն անկարող է անել: Լեհաստանի դեսպանն ըստ էության առաջինն է, որ հրապարակավ ազդարարում է այս պատկերը: Մինչ այժմ Հայաստանի հանդեպ պահվում էր դիվանագիտական էթիկան, սակայն, ինչպես երևում է, առաջին քայլն արված է ու Եվրոպան որոշել է վերջ տալ ձևականություններին, և չբավարարվել լոկ խոսքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում