Բրիտանացի սիրահարների ընդհանուր տարիքը 187 է: Կինն 96 տարեկան է, տղամարդը` 91: Զույգը միայն այժմ է որոշել օրինականացնել հարաբերությունները:
Մարշալսին ու Գրիֆիթսը պատրաստվում են ամուսնանալ հունվարի 16-ին` Սմետվիկ քաղաքում: Հարսանեկան արարողությանը նրանք 40 մարդ են հրավիրել:
Նշվում է, որ Բիլը Ֆլոյին առաջարկություն է արել իր 63-ամյա որդու` Պիտերի ներկայությամբ, տանն ավանդական թեյի բաժակի շուրջ, որտեղ զույգն ապրում է ավելի քան 10 տարի:










































