Իսրայելում պլանավորում են շահագործման հանձնել հասարակական տրանսպորտի նոր տեսակ: Դրա ստեղծմամբ կզբաղվի NASA գործակալության գործընկեր Unimodal ընկերությունը: Անհավատալի ժամանակակից տեսք ունեցող այդ փոխադրամիջոցը կստանա skyTran անվանումը: Այս մասին հայտնում է supreme2.ru-ն:
skyTran-ը հասարակական և անձնական տրանսպորտի ինքնօրինակ խառնուրդ է: Այն երկտեղանոց է, շարժվում է 6-9 մ բարձրության վրա, և որպես էներգիայի աղբյուր օգտագործում է արևային էներգիան:
Դրա տեղակայումը չպետք է շատ թանկ արժենա: Այդ ինքնօրինակ ճանապարհի 1 կիլոմետրը կարժենա $8-10 միլիոն: Միայն վագոնները կարժենան $25.000-$30. 000: Համեմատության համար կարելի նշել, որ մետրոյի 1 կիլոմետրը կարող է արժենալ մինչև 2 միլիարդ դոլար:











































