Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

«Նոր Հայաստանն» ու իշխանությունը «հետախուզեցին» միմյանց

«Նոր Հայաստան» միավորումը երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում, հայտարարել է շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին՝ սկսելով իր հայտարարած քաղաքացիական անհնազանդության շարժումը, որի կարճաժամկետ նպատակ է հայտարարված դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի կասեցումը, իսկ գլխավոր նպատակ է հայտարարված իշխանափոխությունը և նոր ընտրությունների անցկացումը: «Նոր Հայաստանի» նախաձեռնողները հայտարարել են, որ չեն հեռանալու, մինչև իրենց նպատակներին հասնելը:

Հանրահավաքից բացի, երեկ անցկացվել է նաև երթ, որը ՀՀԿ-ի գրասենյակի մոտով է անցել, որտեղ արձանագրվել է որոշակի լարվածություն ոստիկանության հետ: Ոստիկանությունն ավելի ուշ հայտարարություն տարածեց, որով դիմում էր «Նոր Հայաստանի» առաջնորդներին, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով չանել սադրիչ քայլեր, այլապես լարվածության և հետագա հետևանքների պատասխանատվությունը կընկնի նրանց վրա: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի հարթակից ոստիկանությանը կոչ արեց չանել նման հայտարարություններ և հետևել ու ծառայել օրենքին՝ չխոչընդոտելով քաղաքացիների անհնազանդության իրավունքի խաղաղ իրացմանը: Երեկ, իհարկե, հրապարակում հնչել են նաև արմատական կոչեր, մինչև անգամ հայտարարություններ այն մասին, որ պատրաստ են անգամ արյան գնով հասնել իշխանափոխության, եթե իշխանությունը որոշի կրակել:

Այսպիսով, դեկտեմբերի 1-ին մեկնարկել է հայտարարված անհնազանդության շարժումը, և այս մեկնարկն, ըստ էության, կարելի է բնորոշել, այսպես ասած, սպասվածի սահմաններում: Այսինքն՝ ըստ էության սպասելի էր օրվա ողջ ընթացքը՝ սկսյալ առավոտյան ընդդիմադիր ուժի տարածած հայտարարություններից, որ խոչընդոտվում է մարզերից քաղաքացիների միացումը հանրահավաքին:

Ըստ էության սպասելիի շրջանակում էր նաև հանրահավաքի մասնակիցների քանակը, որը սկզբում և երթի ընթացքում բավականին շատ էր, երթից հետո սակայն կտրուկ նվազեց, ընդհանուր առմամբ տպավորիչ չէր, թեև նախաձեռնողները ի սկզբանե հայտարարել էին, որ երկարատև պրոցեսի են պատրաստվում, և եթե հանրահավաքի մասնակից բազմության քանակը չլինի այնքան, որ իշխանություններին պահանջներ ներկայացնելու ներուժ պարունակի, ապա իրենք կաշխատեն քանակը, բազմությունը ավելացնելու ուղղությամբ:

Ըստ էության, «Նոր Հայաստանի» անհնազանդության շարժման առաջին օրը եթե հիանալի մեկնարկ չէր, ապա ակնհայտորեն նաև տապալում չէր, պետք է արձանագրել, որ ոստիկանության հետ լարված բախումն, ըստ էության, երևի թե փոխադարձ «հետախուզություն» էր, իշխանությունն ու «Նոր Հայաստանը» փորձեցին միմյանց թույլ կամ ուժեղ կողմերը շոշափել, իհարկե՝ առաջին հերթին հոգեբանական: Եվ այս իմաստով, իհարկե, նկատելի է, որ կողմերը որոշակիորեն ընդունեցին տևական պայքարի մարտավարությունը, համենայնդեպս առաջին օրը վկայեց, որ երկուստեք դիրքավորումը գնում է հենց դրան:

«Նոր Հայաստանն» այսօր շարունակելու է իր ակցիաները Ազատության հրապարակում, և այս իմաստով, իհարկե, երկրորդ օրն անկասած լինելու է շատ ավելի խոսուն՝ այն իմաստով, որ այս օրվա դինամիկան, իհարկե, բացարձակապես ոչ վերջնական կամ ամբողջական, սակայն ի տարբերություն մեկնարկի առաջին օրվա, այսօրը, ըստ էության, առավել խորքային գնահատականի և եզրահանգումների տեղիք կտա ծավալված շարժման հետագա ընթացքի և քաղաքական ազդեցության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում