Մարոկկոյի բնակչին վիրահատել են՝ հեռացնելով ամորձապարկի ճողվածքը, որը 12 տարվա ընթացքում աճել է և հասել ֆուտբոլի գնդակի չափերի՝ հաղորդում է The Daily Mail-ը:
65-ամյա տղամարդը, ում անունը չի նշվում, դիմել է բժիշկների օգնությանը միայն այն ժամանակ, երբ բարդություններ է ունեցել քայլելիս, միզելիս և սեքսով զբաղվելիս, իսկ ճողվածքը բավականին կախված էր՝ հասնելով ազդրից էլ ներքև:
Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ճողվածքն ունի 30 սմ երկարություն և 23 սմ տրամագիծ: