Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում, որի միջոցով Android-տիրույթում մի քանի էջերի տերեր կկարողանան հեշտությամբ միանալ իրար: Նոր հնարավորության մասին հայտնում է TechCrunch-ը:
Հավելվածի 7.12.0 տարբերակում օգտատերերի անձնական էջում հատուկ ներդիր կլինի, որի միջոցով օգտատերերը կկարողանան միանալ էջերի միջև: Միաժամանակ, էջերի թիվը չի սահմանափակվի:
Նոր հնարավորությունն առաջին հերթին գովազդային էջերի ադմինիստրատորներին կհետաքրքրի: Դա հնարավորություն կտա արագացնել մի քանի էջի հետ աշխատանքը և խուսափել, օրինակ, հանրային էջում անձնական լուսանկարների հայտնվելուց:
Ներկայումս նոր գործառույթը փորձարկման փուլում է, թե երբ հասանելի կդառնա Instagram-ի օգտատերերին՝ մշակողները չեն հայտնում: Հայտնի է միայն, որ շուտով այդպիսի հնարավորություն կլինի նաև iOS-ում: