ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ծայրահեղ անհանգստացած է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը:
Պան Գի Մունը երկու երկրների առաջնորդներին կոչ է արել թուլացնել լարվածությունը այն դեպքում, երբ պայքարում են ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դեմ:
Եթե կոալիցիայի գործընկերների մեջ հակասություն և լարվածություն է նկատվում, դա չի օգնի ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գլոբալ ուժերի մոբիլիզացմանը` ասել է Պան Գի Մունը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիան նոյեմբերի 24-ին հարվածել է ռուսական Սու-24 ռմբակոծիչին: