Երկրին իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Սիրիայից փախստականներ ընդունելը շարունակելու առաջարկությամբ, հայտնել է Fox News-ը:
«Չորս հարյուր տարի այն բանից հետո, երբ «Մեյֆլաուեր» նավը կտրեց Ատլանտյան օվկիանոսը, աշխարհն առաջվա պես լի է օտարականներով`տղամարդկանցով և կանանցով, որոնց ոչինչ պետք չէ, բացի ավելի անվտանգ և լավ ապագայից իրենց և իրենց ընտանիքների համար: Ինչն է Ամերիկային դարձնում Ամերիկա, դա այն է, որ մենք տալիս ենք այդ հնարավորությունը»,- հայտարարել է Օբաման:
Նա ասել է, որ ազդված է այն ամերիկացիների մեծահոգությամբ, ովքեր իրեն նամակներ են գրել, այդ օրը փախստականներ ընդունելու առաջարկությամբ: