Tuesday, 14 05 2024
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին

Չկա որևէ բնակավայր, որտեղ սոցիալական խնդիրների հետ չառնչվենք. Վարդան Այվազյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

– Պարոն Այվազյան, Դուք մասնակցում եք «Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուին: Մարզերում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց մոտ ի՞նչ տրամադրվածություն եք զգում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ:

– Կան թե՛ «այո»-ի, թե՛ «ոչ»-ի կողմնակիցներ: Այնպես չէ, որ համատարած «ոչ» է, կամ՝ համատարած «այո»: Իսկ այդ հանդիպումների ժամանակ մեր իրականացրած ամենակարևոր խնդիրն այն է, որ ազգաբնակչությանն իրազեկում ենք այդ փոփոխությունների մասին: Դրանից հետո արդեն նրանք կկարողանան կողմնորոշվել:

– Իսկ ձեր այդ իրազեկման ակցիաները չե՞ն վերածվում սոցիալական խնդիրների բարձրացման, սոցիալական պահանջների ներկայացման միջոցառումների:

– Չկա որևէ մի տեղ, որ մենք սոցիալական խնդիրների հետ չառնչվենք: Մարդիկ իրենց առաջին գերխնդիրը համարում են իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Ժողովուրդն ակնկալում է իր սոցիալական խնդիրների առաջնահերթ լուծումը:

– Ըստ երևույթին նրանց հետաքրքրում է, թե այդ փոփոխություններն իրենց սոցիալական վիճակի վրա ազդեցություն կունենա՞ն, թե՞ ոչ: Դուք էլ հավանաբար վստահեցնում եք, որ դրակա՞ն արդյունք կունենան:

caf4b4661aa4dc0d9af12a97d0a4b072

– Բնականաբար: Բայց այնպես չէ, որ այսօր Սահմանադրությունը փոխեցինք, վաղը չէ մյուս օրը մեր հարցերը միանգամից լուծվելու են: Բոլոր դեպքերում մենք ասում ենք, թե նպատակային, արդյունավետ օգտագործումը բերելու է սոցիալական խնդիրների լուծմանը: Եվ մարդիկ ոչ միայն սոցիալական խնդիրներից, այլև անարդարությունների, պետական կառավարման անարդյունավետության մասին հարցադրումներ ունեն: Ամեն դեպքում իրականացնողը մարդն է, բայց մենք ասում ենք, որ նոր Սահմանադրությունը կիրառման մեխանիզմների առումով անհամեմատ լայն հնարավորություն է ստեղծում, որ կարողանանք այդ խնդիրները լուծել:

– Իսկ եթե Ձեր այդ կանխատեսումը ճիշտ չստացվեց, ու սահմանադրական այս փոփոխություններն ընդամենը ծառայեցին իշխանությունների վերարտադրմանը, Դուք վատ չե՞ք զգա ազգաբնակչության մոտ Ձեր ոչ ճիշտ խոստումների համար:

– Մենք ընդամենը մեխանիզմների մասին ենք խոսում, և դա աբստրակտ բան չէ: Մենք նկարագրում ենք գործող Սահմանադրության մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս ունենալ նման իրավիճակ, և այս փոփոխությունները, որոնք ավելի լայն հնարավորություն են տալիս՝ վերահսկողական գործառույթներում ընդդիմության դերի ավելացումը, ընդդիմության կայացումը և այլն: Հավատացեք, որ ընդդիմության առկայությունը շատ կարևոր է, և նոր Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը:

– Պարոն Այվազյան, Հանրապետական կուսակցության իշխանությունը տարեկան 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, ինչը այդպես էլ տեղի չունեցավ: Սա չի՞ նշանակում, որ ձեր կառավարումն արդյունավետ չէ:

8a3812c0238b4a43241abd333e9bfdf8

– Աշխարհից կտրվա՞ծ եք, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում:

– Միայն արտաքի՞ն խնդիրներն են պատճառը, որ Հայաստանում ձեր խոստացած 7 տոկոս տնտեսական աճը չի ստացվում:

– Կոմպլեքս է:

– Ներքին ի՞նչ խնդիրներ են խոչընդոտում տնտեսության զարգացմանը:

– Բազում խնդիրներ կան: Օրինակ՝ մենաշնորհային, գերիշխող դիրքի խնդիրները, շուկայի առանձնահատկությունները, գնողունակության անկումը, որոշակի ենթակառուցվածքների բացակայությունը, մեր աշխարհագրական դիրքը, տրանսֆերտների նվազումը:

– Մոտ մեկուկես տարի առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործարար աշխարհում պետք է կիրառել հավասար խաղի կանոններ: Դա հաջողվե՞լ է:

– Իրականացնում ենք այդ հավասար խաղի կանոնները, բայց դա չի նշանակում, որ այսօրվա դրությամբ շուկայում գերիշխող դիրք չկա: Եվ պատահական չէ, որ ես սահմանադրական փոփոխությունների դեպքում առաջարկություն եմ ներկայացրել և շնորհակալ եմ, որ ընդունել են, որ եկեք գերիշխող դիրքը ընդհանրապես բացառենք և ավելի խիստ կանոններ մտցնենք: Դե ֆակտո տնտեսական մրցակցության հավասար պայմանների պարագայում ընդունում ենք գերիշխող դիրքի առկայությունը, բայց ասում ենք, որ թույլ չենք տա չարաշահումներ անել և այդ դիրքից օգտվել: Բայց դուք ուզում եք, որ ես այս կարճ ժամանակահատվածում պատասխանե՞մ ամբողջ տնտեսության առաջ ծառացած խնդիրներին: Չի ստացվի:

– Այդքան շա՞տ են:

– Ես կիսատ կլինեմ:

 

Լուսանկարները՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում