Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

Բոյկո՞տ, թե՞ հայտարարություն. ինչպե՞ս պատասխանել ԵԽԽՎ-ին

ԵԽԽՎ սոցիալական և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովում բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի կողմից Սարսանգի ջրամբարի հարցով պատրաստած զեկույցը ընդունելուց հետո Հայաստանի խորհրդարանում այլևս կասկած չկա, որ այդ զեկույցը, ինչպես նաև Ռոբերտ Ուոլթերի զեկույցը կընդունվեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Հայաստանը ինչ-որ կերպ պետք է պատասխանի այդ զեկույցների ընդունմանը, բայց թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի արձագանքը այնքան էլ պարզ չէ:

Հնարավոր տարբերակներից մեկը ԵԽԽՎ նիստի բոյկոտն է: Այն ժամանակ, երբ զեկույցների քվեարկությունը տեղի կունենա, և դրանք կընդունվեն, Հայաստանի պատվիրակները, ի նշան բողոքի, կարող են լքել ԵԽԽՎ նիստերի դահլիճը: Բայց սա այնքան էլ ռացիոնալ և ազդեցիկ չէ, քանի որ պատվիրակության անդամները հասկանում են, որ նիստերի դահլիճից դուրս գալը ոչինչ չի փոխի: Հայ պատգամավորներն ասում են, որ նույնիսկ Ռուսաստանի պատվիրակները իրենց բոյկոտով չկարողացան հակազդել Ղրիմի հետ կապված բանաձևի ընդունմանը: Այնպես որ, եվրոպացի պատգամավորներին առանձնապես չի հուզում հայաստանցի պատգամավորների պահվածքը, և մեր պատգամավորների դահլիճիից դուրս գալը կարող են և չնկատել:

Մյուս տարբերակը Հայաստանի կողմից հայտարարության ընդունումն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի արտգործնախարարությունում արդեն պատրաստվում է հայտարարության նախագիծ, որը կարող է ուղարկվել խորհրդարան: Այդ հայտարարության բովանդակության մասին դժվար չէ ենթադրել: Դրանում հիմնական հղումը լինելու է նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները միջնորդական առաքելություն են իրականացնում, ներկայացվել է կարգավորման առաջարկների փաթեթ, որին Հայաստանը տվել է իր համաձայնությունը, իսկ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ համաձայնագրի կնքումը ձախողվել է բացառապես Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով:

Հայտարարության մեջ հիշեցում կլինի այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, ավելին՝ այս տարվանից սկսած օգտագործում է նաև հրետանային և հրթիռային կայանքներ՝ հրետակոծելով հայկական խաղաղ բնակավայրերը, որոնց զոհ է գնում քաղաքացիական բնակչությունը: Եվ եթե ԵԽԽՎ-ն ընդունում է միանգամից երկու ադրբեջանամետ բանաձևեր, ապա դրանով ոչ միայն չի նպաստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ ոգեշնչում է Ադրբեջանի ղեկավարությանը, հնարավորություն տալով, որ այն ավելի կոշտացնի իր դիրքորոշումը:

Հայաստանի խորհրդարանը, ըստ այդմ, կոչ է անելու ԵԽԽՎ պատգամավորներին ձեռնպահ մնալ միակողմանի հայտարարության ընդունումից, որտեղ ներառված չէ հայկական կողմի դիրքորոշումը:

Ենթադրվում է, որ այդ հայտարարությունը կարող է քննարկվել դեկտեմբերի 7-ին սկսվելիք ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ, քանի որ մինչև հաջորդ տարվա հունվարին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Հայաստանի խորհրդարանը հերթական նստաշրջան չի ունենալու: Սակայն այստեղ հարց է, թե հայտարարության ընդունման ժամանակ ինչպես իրենց կդրսևորեն խորհրդարանական խմբակցությունները, հատկապես ՀԱԿ-ը:

Խորհրդարանի ղեկավարության համար կարևոր է, որ այն ընդունվի խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից, բայց այնքան էլ պարզ չէ, թե նման հայտարարության ընդունմանը ինչպես կվերաբերվի ՀԱԿ-ը, որի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատական վերաբերմունք ունի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեության նկատմամբ:

Հարց է նաև, թե ի՞նչ ազդեցություն կունենա նման հայտարարության ընդունումը, և արդյոք այն կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել ԵԽԽՎ-ի քվեարկության արդյունքների վրա: Եթե այն որևէ արդյունք չի տալու, ապա ավելի ճիշտ չի՞ լինի, որ որևէ հայտարարություն չընդունվի, որպեսզի հետագայում ստիպված չլինենք արձանագրել, որ ԵԽԽՎ-ն բանի տեղ չդրեց մեր խորհրդարանի ընդունած հայտարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում