Ճապոնիայում վաճառքի են հանվել կոշիկներ՝ GPS գլոբալ տիեզերական դիրքավորման համակարգով: Այն առաջարկում է «Վիշհիլզ» ընկերությունը Կիոտոյից. այն հույսով է, որ այս ապրանքը հարկավոր կլինի հիշողության խանգարումներով ծերունիների կամ երեխաների համար, այսինքն՝ նրանց համար, ովքեր կարող են կորչել մեծ քաղաքի իրարանցման մեջ, տեղեկացնում է gazeta ru-ն:
Ոչ մեծ սարքավորումը գործակցում է GPS համակարգի հետ, և տեղավորվում կրունկի մեջ: Այն թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով սմարթֆոնի կամ համակարգչի էկրանի վրա տեղեկատվություն ստանալ կոշիկների տիրոջ գտնվելու վայրի մասին: Հատուկ ինտերնետ-կայքում գրանցվելուց և նշանաբառն ստանալուց հետո վերջինիս տեղաշարժումներին կկարողանան հետևել ոչ միայն հարազատները, այլև ծանոթները, ինչպես նաև բուժաշխատողները:
Տեղական ոստիկանության տվյալներով՝ 2014 թվականին Ճապոնիայում անհայտ կորել է շուրջ 430 մարդ, հիմնականում տարեց մարդիկ: