Ադելը SiriusXM ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսել է սեփական մարմնի ընկալման և գեղեցկության չափանիշների մասին:
«Այո, ես մարմնիս հետ խնդիրներ ունեմ, բայց ես դրան թույլ չեմ տալիս դառնալ իմ կյանքում գլխավորը: Աշխարհում ավելի կարևոր խնդիրներ կան, քան այն, թե ինչպես եմ ես ինձ զգում իմ մարմնում»,- ասել է երգչուհին:
«Մենք բոլորս տեսնում ենք մարդկանց, որոնց համար ավելի նիհար լինելը կամ մեծ կրծքեր ունենալը կյանքի նպատակ է դարձել: Ինձ նման բան պետք չէ: Իհարկե, ես ինձ երբեմն զգում եմ անվստահ, բայց այդ պատճառով էլ ես ժամանակ չեմ անցկացնում մարդկանց հետ, ովքեր մատնանշում են իմ թերությունները»,- հավելել է նա: