Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Որդուն կացնով սպանելու և թաղելու մեջ մեղադրվող 75-ամյա հայրը դեպքի նոր «իրականություն» է պատմում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Կարապետ Ոսկանյանի գործի դատական քննությունը:

75-ամյա Կարապետ Ոսկանյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Համաձայն մեղադրանքի՝ նա սպանել է իր 47-ամյա որդուն՝ Գերմանին…

2015 թվականի հունվարի 26-ին ոստիկանություն է դիմել Գերմանի կինը և հայտարարություն է տվել, որ ամուսինը կորել է:

Գերմանի հայրը հայտնել է, թե որդուն վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում, շենքի բակում. Գերմանը, իբր, երեք ռուսախոս տղամարդկանց հետ գնացել է անհայտ ուղղությամբ…

Հունվարի 27-ին Գերմանի հայրը խոստովանել էր, որ իրենց ավտոտնակում որդու հետ վիճաբանություն էր եղել, որի ժամանակ ինքը կացնի հարվածներ էր հասցրել որդուն, վերջինս… սպանվել էր…

Որդու մարմինը որդեկորույս հայրը… նետել էր ավտոտնակում գտնվող դիտահորի մեջ, վրան էլ… հող էր լցրել…

Դրանից հետո էր նա ոստիկանությունում բացատրություն գրել՝ իբր որդին ինչ-որ ռուսախոսների հետ հեռացել ու չի վերադարձել…

Ավտոտնակի դիտահորում հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը՝ գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներով: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը, որի վրա արյան հետքեր կային…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 17-ի սահմաններում Կարապետ Ոսկանյանն իրենց ավտոտնակում վիճել է որդու՝ Գերմանի հետ:

Վիճաբանության ընթացքում 75-ամյա հայրը վերցրել է ավտոտնակում գտնվող կացինը, դրա սուր և բութ մասերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 47-ամյա որդու գլխին, աջ ճակատ-գագաթային շրջանի սրակոտոր վնասվածքի, աջ գագաթ-ծոծրակային շրջանի աստղաձև սրակոտոր վնասվածքների, քթի մեջքի շրջանի սրակոտոր վնասվածքի, ձախ ծոծրակային շրջանի անկյունաձև սալջարդ վնասվածքի ձևերով կյանքին անհամատեղելի վնասվածքներ է պատճառել և սպանել նրան:

Նախաքննության ընթացքում Կարապետ Ոսկանյանը տվել է մի քանի խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է քննչական փորձարարությանն ու մանրամասն պատմել է, թե ինչպես է կացնի հարվածներով սպանել իր որդուն ու թաղել ավտոտնակում:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել ոչ միայն հանցագործության գործիք կացինը, այլև սպանվածի արյան հետքերը կրող իրեր՝ Կարապետ Ոսկանյանի կոշիկները, շալվարը, նաև՝ եղունգների կտրվածքները, որոնց տակ նույնպես արյուն է եղել, հնարավոր է՝ տուժողի արյունը…

Կարապետ Ոսկանյանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել է մեղսունակ, նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում: Դեպքի պահին նա չի գտնվել նաև ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Փորձագետների մոտ Կարապետ Ոսկանյանը նույնպես պատմել է, թե ինչպես է սպանել իր որդուն…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Կարապետ Ոսկանյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

Դատարանում Կարապետ Ոսկանյանն արդեն իրեն մեղավոր չի ճանաչում: Մի քանի նիստ շարունակ նա ասում էր, թե ուզում է խոսել, հայտնել իրականությունը:

Վերջապես այս դատական նիստին ցուցմունք տալու հերթը հասավ նրան:

Նախ ամբաստանյալը հայտարարեց. «Ես կցանկանայի խոսել»:

Իսկ երբ դատարանը սկսեց նրա հարցաքննությունը, Կարապետ Ոսկանյանը մի պահ կարծես թե կորցրեց առույգությունը: Նա վշտաբեկ մարդու արտահայտություն տվեց ձայնին. «Լարվածությունս շատ մեծ ա… Ես մեղք չունեմ, ես չեմ սպանել…»:

Այստեղ ամբաստանյալը թեթևակի հեծկլտոց արձակեց ու շարունակեց. «Ես կպատմեմ ինչ որ կատարվել ա… Հիշողությունս ինձ դավաճանել էր, ես 4-5 ամիս գաղափար չունեի՝ ինչ ա կատարվել: Քրեական գործին էլ չեմ ծանոթացել՝ ինչ ցուցմունք եմ տվել, ինչ եմ խոսել… Ես հնարավորություն չունեի կարդալ ցուցմունքները՝ աչկիներ չունեի, բացի դրանից էլ բթացած վիճակում էի… Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո իմ մեջ ամեն բան փոխվեց: Ես ինչքա՜ն սրիկա պիտի լինեի, որ կացնով ոչ թե մեկ, այլ մի քանի հարված հասցնեի տղայիս գլխին, մարմնի տարբեր մասերին, հետո էլ թաղեի յամայի մեջ…»:

Քրեական գործի նյութերին չծանոթացած, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացության ստացումից անմիջապես հետո «ուշքի եկած» Կարապետ Ոսկանյանը սկսեց նկարագրել իրադարձությունների իր վարկածը՝ միանգամայն հանգիստ, կում-կում ջուր խմելով, առանց ավելորդ հեծկլտոցների, հիշողություն կորցրածի համար բավական մանրամասնորեն:

«Դեպքի օրը տղաս զանգեց ինձ, թե՝ իջի գարաժ… Ամիսներ շարունակ նրան խնդրում էի՝ արի գարաժ լցվող ջրի հարցը լուծենք, նա չէր գալիս, ա՛ռ էր համարում: Ինչի՞ հենց էդ օրը զանգեց…

Իջա ներքև, ինքը հարևանի հետ կանգնած խոսում էր… Հետևիցս էկավ գարաժ Գերմանս ու շատ բորբոքված ինձանից գումար պահանջեց՝ կարծես աջ ձեռքով տվել էր, ձախով պահանջում էր… Ասի՝ ի՞նչ գումար, ճիշտ ա, Ռուսաստանում աշխատել ես, փող ես ուղարկել, բայց հինգ հոգով կերել ենք, ինչ էլ որ տնտեսել եմ՝ տան վերանորոգման վրա եմ ծախսել…»:

Եվ որդու սպանության համար մեղադրվող ծերունին սկսեց մեկ առ մեկ թվարկել, թե տան վերանորոգման ժամանակ ի՜նչ մեծ ծախսեր է կատարել, ոչինչ չմոռացավ՝ ո՛չ կաֆելը, ո՛չ եվրոդռներն ու պատուհանները, ո՛չ ատապլենին ու թանկարժեք լամինատե հատակը…

«Տունը ահավոր վիճակում էր… Գերմանը սկսեց շատ փող ուղարկել՝ եթե առաջ 300 դոլար էր ուղարկում, հիմա ուղարկում էր 600-700 դոլար… Ես կարողացա տնտեսել… Իմ ծախսած ամեն ռուբլին գրել եմ… Թող մասնագետ ուղարկեն, մեր տան վերանորոգումը տեսնեն՝ ինչ ծախսեր եմ արել… Առաջ մեր մեջ իմուքու չի էղել, իսկ հիմա Գերմանս էկել, ինձ անպատվում էր, ասում էր՝ դու ինձ թալանել ես, իմ ուղարկած գումարը սրան-նրան ես տվել… «Սրան-նրան»-ն էլ քույրերին նկատի ուներ… Ես նրան ուզում էի հանգիստ համոզել՝ Գերման ջան, ինչի՞ ես կռվիվ-ղալմաղալ սարքում… Բայց նա հայհոյեց իմ հորը, հայհոյանքով պղծեց հորս գերեզմանը…

Հետո հանկարծ Գերմանը միանգամից փոխվեց, խնդրեց՝ պապ ջան, իմ կյանքին վտանգ ա սպառնում , ինձ փողով պտի օգնես, իմ հետևից մարդիկ են էկել, ինձ 5 հազար դոլար պտի տաս, ես պտի գնամ՝ մինչև տենամ՝ ինչ ա ըլնում…

Ես ասի՝ մի հատ ծխեմ, հետո շարունակենք…

Ո՞ւմ մտքով կանցներ, որ էդ սրիկաները քայլ առ քայլ հետևում էին Գերմանին…

Գարաժի դուռը հանկարծ բացվեց, ներս մտան երկու հոգի, մի քիչ ուշացումով մտավ երրորդը… Սա առաջին երկուսից ավելի ջահել էր, էն երկուսը Գերմանիս տարիքին էին…

Մեր գարաժի յամայի վրա կանգնած էր հարևանի մեքենան… Էն երկուսը մի կողմից մոտեցան, մեկը՝ մյուս կողմից, թե՝ գարաժի բանալին տվեք… Բանալին իմ գրպանից հանեցին, դուռը փակեցին… Ես գոռգոռացի՝ օգնեցեք, հասեք… Էդ սրիկաներից մեկը բերանս փակեց, տարավ, պատին սեղմեց: Մյուսն ասավ՝ բիձու ձենը կտրի: Սրիկա սվոլիչը հարվածեց քունքիս… Ու ես էլ ոչ մի բան չեմ հիշում… Երբ ուշքի եկա, մութ էր, գարաժում լույս չկար, մարդ չկար… Բան չէի տեսնում, գլուխս պտտվում էր… Մի կերպ, ծնկներիս վրա հասա գարաժի մյուս կողմը: Ծնկներս չեն վնասվել, ինչո՞ւ պիտի վնասվեին… Ջուր կար՝ լվացվեցի, պատերը բռնած, կամաց-կամաց դզվելով՝ դուրս եկա… Չեմ հիշում՝ ոնց եմ տուն բարձրացել… Հարսիս սենյակում լույսը վառվում էր, կինս քնած էր, ես էլ պառկեցի ու քնեցի:

Առավոտը շուտ եմ վեր կենում, կնոջս հետ կոֆե ենք խմում: Առավոտը տեսա հարսս գործի ա գնում՝ հարցրի՝ Գերմանը ո՞ւր ա, նա էլ թե՝ տուն չի էկել… Ախր ես որ ամեն բան մոռացել էի, իմ տպավորությամբ՝ Գերմանն էր ինձ խփել, թողել ուշագնաց գարաժում ընկած… Զարմացա՝ ո՞նց տուն չի էկել… Մի 16 անգամ զանգեցի Գերմանին, զանգերը գնում էին, չէր պատասխանում: Հարսիս անընդհատ հարցնում էի՝ Գերմանից խաբար կա՞…

Հետո չեմ հիշում, թե ոնց հայտնվեցի միլիցիայում… Շատ մարդիկ հանկարծ ներս լցվեցին, հարձակվեցին ինձ վրա՝ սրի՛կա բիձա, տղուդ սպանել ես, յամայի մեջ թաղել ես… Ոնց որ աշխարհը գլխիս շուռ գա… Դրանից հետո էլ չեմ հասկացել, թե ինչ եմ ասել… Փաստորեն ես ասել եմ, թե ե՞ս եմ սպանել… Հիշողությունս և՛ ինձ, և՛ իմ զավակին դավաճանեց… Եթե ես անմիջապես հիշեի, թե գարաժում իրականում ինչ ա էղել, էն սրիկաներին հնարավոր կլիներ բռնել, բայց հիմա ինը ամիս ա անցել…. Դրա համար էի դատարանում խնդրում, որ ինձ լսեք, միգուցե դեռ հնարավոր լիներ նրանց բռնել…

Իմ հարսի հետ 24 տարի ապրել եմ, նրան իմ աղջիկներից շատ եմ սիրել… Իմ տղեն էդքան միամիտ է՞ր, որ ես իրան խփեի, ինքը ձեռները ծալած նստեր… Ես ինչպե՞ս կարող էի իմ տղային բազմաթիվ հարվածներ հասցնեի, նա իմ ձեռքը չէ՞ր բռնի, ինձ չէ՞ր դիմադրի… Ես իմ զավակին մատով էլ չեմ դիպել…

Նա ինչո՞ւ գումարի հարցը գարաժում բարձրացրեց, էդ հարցը տանը պիտի լուծեր, ես գումար ունեի տնտեսած, կտայի, էն երեք սրիկաները կվախենային տուն բարձրանալ…

Ընկերնե՛ր, ժողովո՛ւրդ ջան, ես 76 տարի ապրել եմ հարգանքով, պատվով, ո՞նց միանգամից բարբարոս դառա, դա անհավատալի բան ա…

Ո՞ր ընտանիքում ծնողը էրեխու վրա չի խոսում… Ես տանը հայհոյանք արած չկամ… Բա էսքան տարի ապրել եմ, իզո՞ւր եմ ապրել: Եթե տղուս վրա խոսացել եմ, վա՞տ եմ արել… Ոչ մի բարեկամ չի լսել իմ ընտանիքի խոսակցությունը… Ամեն ստից բանից մարդասպանություն որ լինի, ո՞նց կլինի…

Իմ տեսակի մարդը չէր կարող իր զավակին սպանել… Ես 55 տարի աշխատել եմ, որ իմ էրեխեքը սոված չմնան, ինձ զրկել եմ ամեն բանից, իսկ էսօր մարդասպան եմ դարձել…

Էն երեք սրիկաներին ես դեռ առավոտը լուսամուտից տեսել էի, նրանք բակում մոտեցել էին Գերմանին, իրար փաթաթվել էին… Մինչև աչկիներս գտա, որ ուշադիր նայեմ, արդեն գնացել էին…

Այո, նրանք իմ քունքին ուժեղ հարվածել են, թե ինչու վնասվածք չի առաջացել այդ տեղում՝ չգիտեմ, կարծեմ՝ արյուն կար…

Վերև՝ Աստված, ներքև՝ մենք… Ես իմ տված ցուցմունքները չեմ կարդացել… Տակը ստորագրել եմ, քննիչին եմ վստահել… Չգիտեմ, թե ինչպես է նույն բանը կրկնվել նաև բժիշկների մոտ…

Երբ գարաժում ուշքի եկա, ոչ մի բան չէի հիշում, մենակ հիշում էի, որ Գերմանի հետ փողի պատճառով վիճել եմ: Ասի՝ գարաժում ես ու տղես ենք էղել, ուրիշ մարդ չի էղել, եթե Գերմանը սպանված ա, ուրեմն, դուրս ա գալիս՝ ես եմ սպանել… Եթե հենց սկզբից հիշեի ամեն բան, շատ լավ կլիներ, բայց հիշեցի, երբ գործը դատարան հասավ…

Փորձաքննությամբ տվել են, թե հիշողության խանգարումներ չունե՞մ: Բժիշկներն ի՞նչ գիտեն՝ խանգարում կա՞, թե՞ չկա… Չեմ էլ հիշում՝ իրանց ինչ եմ ասել… Ես անկեղծ, մաքուր, առանց սրիկայության եմ խոսել…

Ախպե՛ր ջան, ինձ պրոֆեսիոնալ մարդասպա՞ն ես դարձրել՝ ասի քննիչին…

Հնարավոր չի, որ իմ եղունգների տակ Գերմանի արունը լիներ, որ իմ կոշիկների վրա արուն լիներ, հող լիներ, ես յամայի մեջ չեմ մտել, չնայած գարաժում գնացել-էկել եմ, երևի արունը քսվել ա…

Չգիտեմ, թե էն սրիկաները Գերմանին ոնց են թաղել, երբ յամայի վրա հարևանի մեքենան կանգնած էր…

Ոստիկանությունում ինձ նեղ վիճակի մեջ են գցել, ոչ թե հարվածել են, այլ ճնշման տակ են դրել… Ասի՝ ինձ աննորմալի տեղ են դրել, տենց բան ո՞նց կլինի… Ես իմ կյանքով նորմալ մարդ եմ էղել… Ինչի՞ եմ իմ վրա վերցրել հանցանքը, որը ես չեմ կատարել…

Ինը ամիս նստած եմ, իմ ոչ մի ցուցմունքը չգիտեմ, չեմ կարդացել… Քննչական փորձարարությանը անգիտակից վիճակում եմ մասնակցել, չգիտեմ՝ ինչ եմ ասել… Ես ազնիվ մարդ եմ, ինչ ուղեղս դատել ա, էն էլ ասել եմ…

Դատարանում կալանքի հարցի որոշման ժամանակ ասել եմ՝ ես եմ սպանել, բայց ինձ ազատեք, գնամ կնոջս խնամեմ, ծերանոցում ա՞՝ չեմ հիշում, թե ես ինչ եմ ասել…»:

Հետո Կարապետ Ոսկանյանը «վերհիշեց». «Գարաժում Գերմանը ինձ շատ չարչարեց… Նա իմ տղեն ա, մահացել ա, նրա հետևից ոչ մի վատ բան չեմ ասի, բայց չարաչար սխալվում եք… Ես կապացուցեմ, որ ճիշտ եմ…

Իմ հարսի մեջ թշնամությունն ա խոսում, տարիներով կուտակվածը… Իմ կինը 76 տարեկան ինսուլտ տարած կին ա, ո՞ր իրավունքով են նրան տանից հանել… Տարիների ընթացքում ես տնտեսած գումար ունեի, ո՞ր իրավունքով են բռնագրավել…»:

Իսկ իրեն արդարացնելու եռանդուն ջանքերի ընթացքում Կարապետ Ոսկանյանը, որ ասել էր, թե իր քունքին խփել էին գարաժում, ինքը գիտակցությունը կորցրել ու ոչինչ չէր տեսել, հանկարծ նկարագրեց երևի այն, ինչ իրականում եղել էր, երբ տուժող Գերմանը կացնի հարվածներ էր ստանում. «Իմ տղեն ոչ մի ռեակցիա չտվեց, գլուխը էրկու ձեռքով բռնեց, պպզեց, ասավ՝ Աստված ջան… Ուրիշ բան չլսեցի, գոնե դիմադրեր…»:

Այս պատկերը երևի անջնջելի է հիշողությունը տեղ-տեղ կորցրած տարեց մարդու աչքերի առաջ, անգամ արկածային ֆիլմի նման պատմություններ պատմելիս իրականությունը հանկարծ կանգնում էր նրա աչքի առաջ, ու նա չկարողացավ այն չնկարագրել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում