«Երդվում եմ՝ որպես Գյումրու քաղաքապետ աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի: Եվ թող Աստված օգնի մեզ դժվարին այս գործում»: Այսօր այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հանդես գալով տեսաուղերձով, որը հեռարձակել է Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը: