34-ամյա Քրիստինա Ագիլերան Today Show ծրագրի եթերում պատմել է իր նոր ստեղծագործական ծրագրերի մասին՝ հայտնում է starslife.ru-ն: Նա խոստովանել է, որ միանգամից աշխատում է 2 ալբոմների վրա, որոնցից մեկը կլինի իսպաներեն լեզվով:
Հարցին՝ երգչուհու երկրպագուները ե՞րբ կարող են դա սպասել, Ագիլերան պատասխանել է. «Ես հույս ունեմ, որ այն լույս կտեսնի արդեն հաջորդ տարի»:
Ներկայում երգչուհին զբաղված է այլ նախագծով. նրան հրավիրել են կրկին դառնալ The Voice տաղանդ-շոուի 10-րդ սեզոնի հանձնաժողովի անդամ: