Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը չլուծվի, ապա այն կարող է հանգեցնել «համընդհանուր պատերազմի»: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով նրա` Ստրասբուրգում արված հայտարարությանը:
«Այն, ինչ ներկա պահին տեղի է ունենում Սիրիայում, անհանգստացնում է ամբողջ Եվրոպային, քանի որ դա կարող է տարածաշրջանում երկար տարիներով խախտել ուժերի հավասարակշռությունը»,- ասել է նա: