Մոտ 9 000 մարդ է մասնակցել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Pegida հակաիսլամական շարժման ցույցին: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
Pegida շարժումը ձևավորվել է Գերմանիայում, հետո հայտնվել է Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: Գերմանիայում կազմակերպությունը թափ է հավաքում՝ հանդես գալով իմիգրացիոն օրենքների խստացման օգտին: Շարժման ներկայացուցիչները դժգոհ են Եվրոպայում մուսուլմանների թվի աճից:
Տեղի ոստիկանության մամլո քարտուղարի տեղեկությամբ՝ ցույցի ընթացքում անկարգություններ չեն եղել:
Անցած շաբաթ նման ցույցի է գնացել մոտ 7500 մարդ: