Monday, 27 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

ԱԱԾ-ն Արմեն Աշոտյանի ծառայությունն է. Սուրեն Զոլյան

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով մարտի 15-ին ելույթ է ունեցել Ազատության հրապարակում, իսկ մարտի 17-ին ԱԱԾ ներկայանալու հեռախոսազանգ է ստացել, մարտի 25-ին ներկայացել է ԱԱԾ` Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան ՊՈԱԿ-ի վերաբերյալ նյութերի պատրաստման անհրաժեշտությունից ելնելով:

Սուրեն Զոլյանը պատմեց, որ հունվարի 13-ից մինչև հունվարի 23-ը ԿԳ նախարարությունը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացրել է ներքին աուդիտ և ինչ-ինչ խախտումներ է հայտնաբերել, ինչի մասին նյութեր է ուղարկել ԱԱԾ, որն էլ զբաղվում է այդ գործով:

«ԱԱԾ-ն հանդես է գալիս որպես Արմեն Աշոտյանի ծառայություն»,- ասաց Սուրեն Զոլյանը` հավելելով, որ սա աբսուրդի թատրոն է հիշեցնում:

Նա հիշեցրեց, որ դեռ հունիս ամսից զանազան ստուգումներ էին կատարվում` հայտնաբերելու, թե ինչ կոպիտ խախտումներ է ինքն արել: Խոսքը երկու գնումների մասին է. համալսարանը գնել է արվեստի գործեր, որոնք, ըստ Սուրեն Զոլյանի, համարվել են բարձր գնահատված: Սուրեն Զոլյանն ասաց, որ Լեզվաբանական համալսարանի տարեկան բյուջեն եղել է երկու միլիարդ դրամ:

Գնվել են երկու արվեստագետների աշխատանքներ, որոնցից մեկի անունը նա չհայտնեց՝ նշելով, որ մյուս արվեստագետը իր քույրն է` Նարինե Զոլյանը, ում ցուցահանդեսը 2011-ին բացվել է ՆՓԱԿ-ում, իսկ ցուցահանդեսի ավարտից հետո գնել են երեք նկար և քսան գրաֆիկական գործ. «Ամբողջը եղել է մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար դրամ, որը նրանց մասնագետի կողմից գնահատվել է հինգ հարյուր հազար»,- ասաց Սուրեն Զոլյանը: Նրա խոսքով՝ կտավները, սակայն, իրական արժեքից շատ ավելի էժան են ձեռք բերվել:

«Ենթադրենք, իսկապես խախտում է տեղի ունեցել: Նախարարությունը կազմակերպել է ստուգում և մեկ միլիոն դրամի վնաս արձանագրել: Այս դեպքում նախարարությունը բուհին առաջարկում է մեղավորներից վնասի հատուցում պահանջել: Եթե մեղավորները չեն համաձայնվում, պետք է դիմել դատարան: Մեկ միլիոնը այնքան մեծ գումար չէ, որ վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը, և ինչի համար գործը ուղարկում են ԱԱԾ»,- հավելեց Սուրեն Զոլյանը:

«Իբր համալսարանի գլխավոր հաշվապահը դեմ է եղել այդ գնումներին: Ես այդ ժամանակ քաղաքում չէի, հաշվապահը իր դեմ լինելու մասին ասել է պրոռեկտորին, որը ինձ զանգահարել է, և ես ասել եմ` չէ, անօրինական գործարք կատարեք: Հաշվապահը ինքը պարտավոր է չկատարել վերադասի անօրինական պահանջը»,- ասաց Սուրեն Զոլյանը` հավելելով, որ ինքը քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու հաշվապահին սուտ մատնություն տարածելու համար:

Սա, Սուրեն Զոլյանի խոսքով, աբսուրդ է, որն ապացուցում է՝ գործն իրոք պատվեր է: Նա նշեց, որ իրենից դեռ միայն վերցրել են բացատրություն, մեղադրանք առայժմ ներկայացված չէ:

Ներկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով` Սուրեն Զոլյանը նշեց, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը քաղաքավարության ժեստեր են, որը ցույց է տալիս բանակցության կամք, բայց ըստ իրեն՝ հիմնական հարցը, որի շուրջ կարելի է բանակցել, ճշմարտության հանձնաժողովներ ստեղծելն է, որոնք կապացուցեն` ինչ է տեղի ունեցել ընտրությունների օրը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ: Նա նշեց, որ հարցը ոչ թե պաշտոններն են, ինչը հաճախ քննարկվում է, այլ նոր ընտրությունները:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում