Tuesday, 14 05 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով

Ի՞նչ է լինելու հետո, և ինչպիսին է լինելու սահմանային իրավիճակը առաջիկա ամիսներին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսուհանդերձ, հիմա հայ հանրությանն անհանգստացնող հիմնական հարցը հետևյալն է. ի՞նչ է լինելու հետո, և ինչպիսին է լինելու սահմանային իրավիճակը առաջիկա ամիսներին։ Մեծ է հավանականությունը, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսինքն սահմանային գնդակոծություններն ու հրետակոծությունները կշարունակվեն և չեն վերաճի մեծամասշտաբ ռազմական գործողությունների։ Այսինքն Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման չի անցնի։ Վերջին օրերի իրադարձությունները, սակայն, գալիս են վկայելու, որ իր հարձակողական մարտավարության մեջ Ադրբեջանը «քայլ առաջ» կանի և առաջիկա շրջանում կսկսի հարվածել ոչ միայն սահմանի պռնկին գտնվող գյուղերին, այլև կփորձի պատերազմի շունչը հասցնել ավելի խորքում գտնվող բնակավայրեր։

Այս գործողությունները մեկ հիմնական նպատակ ունեն. Հայաստանի սահմանամերձ գյուղերին հանգիստ կյանքի հնարավորություն չտալ, անընդհատ պահել ռազմական լարվածության մեջ, այդպիսով ռազմական լարվածության մեջ պահելով ողջ Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը։ Ի վերջո, սահմանամերձ գյուղերի գնդակոծումների, հրետակոծությունների մասին տեղեկատվությունը կայծակնային արագությամբ հասնում է Երևան և մեծ արձագանք գտնում հանրության շրջանում։

Առավելևս այս իրավիճակում հայաստանցիները պետք է ամուր պահեն իրենց նյարդերը և պատրաստ լինեն նրան, որ գնդակոծությունների և հրետակոծությունների մասին լուրեր են լսելու, և պատերազմական խրոնիկան ավելի հաճախ է հայտնվելու մեր լրահոսում։ Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։

Բայց կա մի խնդիր, որի մասին պետք է առանձնահատուկ մտածել, դա սահմանամերձ գյուղերի բնակիչների կեցության և անվտանգության հարցն է։ Այս մարդկանց համար գնդակոծությանն ու հրետակոծությանը ոչ թե լրատվական իրադարձություններ են, այլ ֆիզիկական անվտանգության հարց, ու պետությանը պետք է մտածի ի՞նչ է ասում այդ մարդկանց։ Սահմանամերձ գյուղերին էլեկտրական էներգիայի, գազի սակագնի զեղչեր տալու՝ նախորդ տարվա օրենքը այն ժամանակ արդեն բավարար չէր, և զարգացող իրավիճակում առավել ևս բավարար չէ Սահմանամերձ գյուղերն այսօր ռազմաճակատային գիծ են փաստացի, և այստեղ թերևս շատ պատեհ է հնչում երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի կարգախոսը. «Բոլորը ռազմաճակատի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Սահմանամերձ գյուղերը պետք է զգան Հայաստանի քաղաքական, բարոյական և նյութական աջակցությունը» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում