Արևմտյան երկրներն Իրաք և Լիբիա խաղաղություն ու ազատություն չեն տանում, այլ ձգտում են տիրանալ այդ երկրների նավթային հարստություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է RIA Novosti-ն:
«Արևմուտքը, որը չի կարողանում հաղթահարել Սիրիայից, Լիբիայից և Իրաքից փախստականների հոսքը, պնդում է, որ այդ երկրներ ազատություն, խաղաղություն և բարգավաճում է տանում: Սակայն այդ հայտարարություններն արդեն ոչ ոքի չեն համոզում: Լիբիայում, Իրաքում կա նավթ, որի արդյունահանումն Արևմուտքը ցանկանում է վերահսկել: Իրաքի նավթի 80 տոկոսն այժմ գտնվում է արևմտյան ընկերությունների ձեռքերում: Նույն բանը տեղի է ունենում Լիբիայում»,-ասել է նա` Անկարայում G20-ի շրջանակներում գործարարների ֆորումի բացման ժամանակ: