Սոցցանցերի նոր հիթ են դարձել ամուսնալուծվող զույգերի սելֆիները։ Նման ինքնադիմանկարները հրապարակվում են #DivorceSelfies հեշթեգով։ Այս մասին հայտնում է The Huffington Post UK-ը։
Այդ տեսակի ամենահայտնի լուսանկարներից մեկն է դարձել Կանադայից Քրիս և Շեննոն Նեյմանների լուսանկարը։ Այն հրապարակվել է օգոստոսի 27-ին Facebook-ում։ Մինչ օրս լուսանկարով կիսվել են ավելի քան 32 հազար անգամ։
Սելֆիի մեկնաբանությունում Նեմանը նշել է, որ ինքն ամուսնու հետ կարողացել է ամուսությունն ավարտել միմյանց նկատմամբ հարգանքով, և իրենք երբեք երեխաներին ընտրության առջև չեն կանգնեցնի։