Թբիլիսիում երեքշաբթի օրը` սեպտեմբերի 1-ին, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեի հետ ֆինանսավորման ընդլայնման հարցը քննարկել են ԱՄՆ պետդեպի պատվիրակության անդամները: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը` վկայակոչելով գերատեսչության մամլո հաղորդագրությանը:
Այն մասին, որ ԱՄՆ-ը նախատեսում է Վրաստանին հավելյալ 20 մլն դոլար հատկացնել զինված ուժերի համար Եվրոպայում անվտանգության ապահովման նախաձեռնության շրջանակներում, հայտնի է դարձել օգոստոսի կեսերին:
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Վրաստանի երկկողմանի համագործակցության հիմնական նախադրյալները: Ինչպես նաև քննարկվել է 2015-2016-ին ԱՄՆ-ի կողմից Վրաստանին ֆինանսական օգնության ընդլայնումը և ամերիկյան կողմից ներառումը այն նախագծերի իրականացման մեջ, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ի զգալի փաթեթով»,- ասվում է հաղորդագրությունում: