Mk-turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ժամանակավոր կառավարությունը համապատասխան հրամանով պաշտոնանկ է արել 70 զինվորական դատավորի ու դատախազի: Դա անհապաղ հավանության է արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից:
Դրանով իսկ ռազմական դատավոր Մեհմեթ Ալի Ուզունը նշանակվել է Գերագույն վերաքննիչ ռազմական դատարանի գլխավոր դատախազ: Պաշտոնանկ է արվել նաև գնդապետ Օղուզ Պյուրտաշը, որը դեմ է եղել Ուլուդերեի միջադեպի գործի հետաքննությունը փակելուն:
Այդ միջադեպը գրանցվել է 2011 թվականի դեկտեմբերին, երբ թուրքական ավիացիան Շըրնաք նահանգի Ուլուդերե վայրում՝ Իրաքի սահմանի մոտ, սխալմամբ սպանել է 34 քուրդ խաղաղ բնակչի՝ նրանց դնելով զինյալների տեղ: