Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

ՆԱՏՕ-ն անցնում է Կովկասի սահմանը

Վրաստանում այսօր բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները սա արդեն հասցրել են որակել որպես աննախադեպ մի քայլ: Եվ իսկապես, ՆԱՏՕ-ն փաստորեն ենթակառուցվածքային առումով մտնում է Հարավային Կովկաս, ինչը ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի է ունենում մոտ 25 տարի անց:

Խնդիրն այն է, որ այս հանգամանքը, այսինքն՝ Կովկասը Ռուսաստանի ռազմա-քաղաքական պատասխանատվության գոտուց դուրս բերելը, ըստ էության, եղել է հետխորհրդային իրականության կովկասյան տարածաշրջանի շուրջ անցուդարձի առանցքային, հանգուցային հարցերից մեկը: Եվ այս իմաստով էական նշանակություն է ունեցել, որ չնայած տարբեր ուղղություններով ազդեցության հաստատմանը, այնուամենայնիվ, որպես ենթակառուցվածք, ՆԱՏՕ-ն շարունակում էր մնալ Կովկասի սահմանին՝ Թուրքիայում: Եվ այսօր, ահա, փաստորեն, ՆԱՏՕ-ն անցնում է Կովկասի սահմանը և սրանով, ըստ էության, նոր էջ բացում տարածաշրջանի զարգացման պատմության համար, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների համար: Այսինքն՝ սրանով իսկ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը ստանում է տարածաշրջանային մեծ նշանակություն և անկասկած իր ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանին ուղղակիորեն առնչվող զարգացումների մասով:

Այստեղ իհարկե առաջանում են, այսպես ասած, և՛ դրական գործոններ, և՛ մարտահրավերներ: Մասնավորապես, առանցքայինը, իհարկե, Ռուսաստանի արձագանքն է: Ինչպե՞ս է արձագանքելու Մոսկվան ՆԱՏՕ-ի այդ քայլին: Իհարկե, ուսումնական կենտրոնը ռազմակայանի հետ շփոթել պետք չէ, հետևաբար՝ ֆորմալ տեսանկյունից ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը ռազմական ներկայություն չէ:

Միաժամանակ, ակնհայտ է նաև, որ սա մի նոր պրոցեսի սկիզբ է, որը ժամանակի ընթացքում իհարկե բերելու է ռազմական ներկայության: Սա պարզապես ճանապարհը բացող քայլն է, և Մոսկվան անկասկած հասկանում է դա: Խնդիրն այստեղ այն է, որ Ռուսաստանը կարող է փորձել այս քայլին պատասխանել հակաքայլերով, որոնց շրջանակում կարող է ինչ-ինչ հակադիր պահանջներ դնել նաև Հայաստանի առաջ՝ ռիսկի տակ դնելով և՛ հայ-վրացական, և՛ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:

Եվ այստեղ, իհարկե, Հայաստանի համար առաջանում են ռիսկեր, ու եթե պաշտոնական Երևանը հանկարծ տեղի տա ՆԱՏՕ-ի հակաքայլի գործիք կամ մասնակից դառնալու ռուսական հնարավոր փորձերին կամ պահանջներին, դա ուղղակի հավասարազոր կլինի Հայաստանը չափազանց վտանգավոր սադրանքի մեջ ներքաշելու: Ըստ այդմ՝ նման քայլի գնացող որևէ պաշտոնյա միանշանակորեն գնում է Հայաստանի պետական շահերի և անվտանգության դեմ:

Եթե Հայաստանը գտնում է այս հարցերում ռիսկերից ապահովագրվելու կամք, ապա մնացյալ առումով Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մեծ նշանակության այս դրվագը միանշանակոներն ողջունելի է Հայաստանի շահերի տեսանկյունից, քանի որ այն, ըստ էության, դիվերսիֆիկացնում և բազմազանեցնում է կովկասյան անվտանգության գործոնները, Կովկասում անվտանգության գործառույթներ ունեցող սուբյեկտների կազմը, ինչը, մեծ հաշվով, կարող է միմիայն ավելացնել անվտանգության և կայունության հիմքերը:

Սա չափազանց կարևոր է՝ նկատի ունենալով այսօր Կովկասի համար ուժգնացած մարտահրավերները և՛ ռուսական, և՛ ադրբեջանական, և՛ իսլամական ահաբեկչական ուղղություններից: ՆԱՏՕ-ն այս ժամանակահատվածում Կովկասում չափազանց սպասված գործընկեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում