Ֆրանսիայի Ռեյունյոն կղզում հայտնաբերվել է ինքնաթիռի դուռ, որը, հավանաբար, կարող էր պատկանել Հնդկական օվկիանոսում կորած մալայզիական Boeing-ին: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Վայրը, որտեղ հայտնաբերվել է դուռը, բավական հեռու է վայրից, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել է ֆլապերոնը, որը կարող էր կորած ինքնաթիռինը լինել:
Փորձագետները կոչ են անում խուսափել հապճեպ եզրակացություններից և սպասել փորձաքննության արդյունքներին: