Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Հայաստանը մեղրի վրա պղպեղ է գրում

Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային համաձայնությունը Հայաստանում թերևս ընկալվեց ոչ պակաս ոգևորությամբ, քան Իրանում: Իհարկե, այստեղ ոգևորությունն ավելի շատ փորձագիտական մակարդակի վրա է, իսկ Իրանում հաջողությունը տոնում էին քաղաքացիները: Նրանք ուրախ են, որ երկիրը դուրս կգա պատժամիջոցներից, որոնք էապես հարվածում էին իրանյան տնտեսությանը և նրանց բարեկեցությանը: Հայաստանի ոգևորությունն էլ հասկանալի է:

Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը կարող է նոր հնարավորություններ բացել Իրանի հետ անմիջական հարևան երկրների, այդ թվում՝ բնականաբար Հայաստանի համար, եթե նկատի ունենանք նաև այն, որ անմիջական հարևաններից Իրանը երևի թե Հայաստանի հետ է, որ հարաբերություններում չունի ոչ մի էական խնդիր: Սակայն Հայաստանի քայլերը և գործողությունները իրանյան կարգավորման մասին համաձայնությունից հետո բացարձակապես համարժեք չեն առկա ոգևորությանը: Ավելին՝ համարժեք չեն նույնիսկ միջազգային զարգացումներին:

Վերջին մի քանի օրերին Իրան են այցելել Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարը, Գերմանիայի փոխկանցլերը, Ֆրանսիայի արտգործնախարարը, Իրանի նախագահին Ֆրանսիա է հրավիրել այդ երկրի նախագահ Օլանդը, Իրանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետը, անգամ Ադրբեջանն է պատրաստվում մեծ տնտեսական պատվիրակություն գործուղել Թեհրան: Հայաստանում գրեթե լռություն է, եթե չհաշվենք, իհարկե, Իրանի զարգացման բանկի պատվիրակության այցը, որի ընթացքում, սակայն, չի եղել ոչ մի քիչ թե շատ հեռանկարային տնտեսական կամ քաղաքական հայտարարություն:

Փոխարենը այդպիսի հայտարարություն արել է Իրանի դեսպանը՝ ասելով, որ Հայաստանը լավ միջանցք է Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար: Բայց, Հայաստանն այդ հայտարարությունը չլսելու է տվել՝ երևի Ռուսաստանի մոտ հարցեր չառաջացնելու համար:

Ռուսաստան՝ ահա հայ-իրանական գլխավոր խնդիրը: Եվ ահա, թե ում պահվածքի հետ է համարժեք Հայաստանի պահվածքը: Մեր ոգևորությունը համարժեք է միջազգային միտումներին, սակայն քայլերը համարժեք են Ռուսաստանի գործողություններին: Իսկ Ռուսաստանը իրանյան համաձայնությամբ մտահոգ է, և հասկանալի է, թե ինչու, թեև հայտարարվում է, որ Մոսկվայի համաձայնությամբ է եղել միջազգային կարգավորումը:

Մոսկվան պարզապես չուներ չհամաձայնելու տարբերակ, քանի որ նրա հանդեպ տնտեսական պատժամիջոցներն ու Կենտրոնական Ասիայում իսլամական մարտահրավերները Ռուսաստանի համար կարող են ուղղակի մահացու սիմբիոզ կազմել, հետևաբար Մոսկվային կենսականորեն անհրաժեշտ են Արևմուտքի հետ գործակցության ուղղություններ՝ դրա դիմաց որոշակի աջակցություն ակնկալելով: Իրանյան ուղղությունը եղել է դրանցից մեկը: Ի դեպ, շատ հավանական է, որ մյուսը ղարաբաղյան խնդիրն է, որտեղ Մոսկվան համաձայնել է նպաստել Ադրբեջանին զսպելու ԱՄՆ ջանքերը:

Իսկ իրականում Ռուսաստանի համար իրանյան համաձայնությունը մարտահրավեր է, որովհետև միայն իրանական նավթի ու գազի լիարժեք մուտքը շուկա Ռուսաստանի համար դառնում է մեծ խնդիր, մեծ մրցակցություն: Բացի այդ, Իրանը նաև մեծ շուկա է, որը եթե ոչ 100 տոկոսով, ապա զգալիորեն կարող է փոխհատուցել ռուսական շուկային, որը փակվել է Արևմուտքի առաջ, այսպես ասած, մոսկովյան պատասխան պատժամիջոցների արդյունքում: 70-միլիոնանոց Իրանը 130-միլիոնանոց Ռուսաստան չէ, բայց կրկին բավական մեծ շուկա է, որը փոխշահավետորեն կարող են օգտագործել Իրանն ու Արևմուտքը:

Դրան գումարվում է նաև այն, որ Իրանի դերակատարության փոփոխությունը էապես փոխում է դասավորությունը Մերձավոր Արևելքում և հետ մղում Մոսկվային, որի դերը հատկապես բարձրացել էր իրանյան մեկուսացվածության արդյունքում: Եվ ահա, Ռուսաստանն ու Իրանը ակամա կարող են փոխվել տեղերով, և Իրանը դուրս գա մեկուսացումից բարձրացնելով իր դերը՝ Արևմուտքի օգնությամբ իհարկե, իսկ Ռուսաստանն էլ մտնի մեկուսացման մեջ՝ կորցնելով իր դիրքերը մերձավորարևելյան լայն տարածաշրջանում, ներառյալ նաև Հարավային Կովկասը իր մատույցներով:

Հայաստանը Ռուսաստանի այդ վախերի ու խնդիրների գերին է, միակ գերին և այդ իսկ պատճառով ստիպված է սպասել, ստիպված է մանևրել այնպես, որպեսզի հանկարծ Ռուսաստանը չմտահոգվի, թե Հայաստանը լուրջ հարաբերություն է հաստատել իր կարևոր մրցակիցներից մեկի հետ: Ամենազավեշտալին այն է, որ Հայաստանի իշխանությունը, այն էլ տարիներ շարունակ, փորձում է հավաստիացնել, թե Իրանի հետ արդյունավետ հարաբերություններ է կառուցում Ռուսաստանին չբարկացնելով, համոզելով, մանևրելով և այլն:

Դա մոտավորապես նման է հայտնի անեկդոտին, երբ շուկայում վաճառողը մեղրի վրա պղպեղ է գրում, իսկ հարցնողին էլ՝ թե ինչու է մեղրի վրա գրել պղպեղ, պատասխանում է, թե այդպես է արել, որ ճանճերը չհավաքվեն: Երբ Հայաստանն ասում է, թե Իրանի հետ արդյունավետ հարաբերություն է զարգացնում այնպես, որ Ռուսաստանը չմտահոգվի կամ չբարկանա, ապա դա նշանակում է, որ Հայաստանը ընդամենը մեղրի վրա պղպեղ է գրել: Որովհետև հնարավոր չէ հայ-իրանական արդյունավետ հարաբերություն, որը չհակասի Ռուսաստանի շահին: Հետևաբար՝ կա՛մ Ռուսաստանը մեղրը իսկապես պղպեղ է ընկալում, ինչը կլիներ չափազանց նաիվ պատկերացում, կա՛մ հայ-իրանական որևէ արդյունավետ հարաբերության զարգացում էլ չկա, և Հայաստանը շարունակում է հետ մնալ ժամանակից և դուրս մնալ տարածությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում