Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Ներիշխանական դիմակայության գոլորշին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալությունը շարունակում է հասարակության մեջ հարցեր առաջացնել այն կապակցությամբ, թե այս անգամ որքան ժամանակ հետո նա կհայտնվի ազատության մեջ: Այս հարցից զատ, սակայն, ձերբակալությունը կարծեք թե հետաքրքրական շերտեր է պարունակում ներիշխանական հարաբերությունների առումով, և այս տեսանկյունից մի հետաքրքրական դրվագ երևի թե քիչ դիտարկվեց հանրային հայացքի առումով:

Սյունիքի մարզպետի որդու ձերբակալությունը, ըստ էության, առաջին քիչ թե շատ աղմկոտ կամ, այսպես ասած, ցցուն քայլն էր իշխանության գործողություններում այն բանից հետո, երբ կատարվեց մեկ այլ արտառոց բան՝ ԱԱԾ պետը հրապարակավ հայտարարեց կառավարության նիստում, որ ժողովուրդը չի հավատում կառավարությանը: Այդ արտառոց հայտարարությունը իշխանական գործողություններում կարծեք թե մնաց անարձագանք, եթե, իհարկե, արձագանք չհամարենք ԱԱԾ մայորի նշանակումը նախագահի խոսնակի պաշտոնում: Սակայն ակնհայտ է, որ ԱԱԾ պետի նմանօրինակ հայտարարությունը ենթադրում էր որևէ այլ բնույթի քայլ, քանի որ ինքնին հայտարարությունն արտառոց լինելով՝ նաև գրեթե կասկածի տեղ չէր թողնում, որ ներիշխանական «սպիտակեղենի» նման ձևով դուրսբերումը վկայում է իշխանության ներսում լուրջ դիմակայության և անվստահության մասին:

Եվ ահա, այս առումով կա՛մ պետք է հետևեր նման հանդուգն քայլ արած ԱԱԾ պետի պաշտոնանկություն, կա՛մ մի քայլ, որը ինչ-որ կերպ իր աղմկոտությամբ և նշանակալիությամբ ադեկվատ կլիներ ԱԱԾ պետի հայտարարություններին: Եվ ահա, այս տեսանկյունից է, որ հայտարարությունից հետո այդ քայլը, ըստ էության, Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալումն է, որը, այսպես ասած, պարունակում է հասարակական հավատի որոշակի պոտենցիալ:

Իհարկե, այս ամենը՝ չակերտավոր, քանի որ ձերբակալումը դեռ բոլորովին պատասխանատվության իրավական մեխանիզմի լիարժեք կիրառում չէ, և այս քայլն ըստ էության կարող է էլ ավելի խորացնել հասարակության հավատի բացակայությունը իշխանությունների որևէ քայլի հանդեպ, եթե ձերբակալված կրտսեր Խաչատրյանը կրկին անպատժելիորեն հայտնվի ազատության մեջ: Սակայն, այնուհանդերձ, առայժմ ակնհայտ է, որ ԱԱԾ պետի արտառոց հայտարարությանը հաջորդած մյուս արտառոց քայլը կարծեք թե հենց այս ձերբակալումն է, ինչը, իհարկե, միամիտ կլինի դիտարկել զուտ հասարակական հավատը վերականգնելու ասպեկտում. իշխանություններն այդքան պարզունակ չեն, որպեսզի զբաղվեն ինքնախաբեությամբ: Սակայն այն, որ Գորիկ Հակոբյանի ելույթին հետևած իշխանությունների, այսպես ասած, միակ ոչ ստանդարտ քայլն առայժմ հենց այդ ձերբակալությունն է, վկայում է, որ իշխանության ներսում առկա է իրապես լուրջ բախում և տագնապ, միաժամանակ նաև իրավիճակի գնահատման իսկապես բևեռային տարբերակվածություն:

Ամենայն հավանականությամբ, այդ տարբերակվածությունը իրեն զգալ է տալու պարբերաբար, առնվազն ներիշխանական դիմակայության «գոլորշին բաց թողնելու» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում