Իրանի իշխանությունները մտադիր են մոտակա ժամանակներում վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ հարցերի լայն շրջանակում, հայտնում է TASS-ը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ խորհրդակցությունները կենտրոնացած կլինեն էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, շրջակա միջավայրի պաշտպանության, մարդու իրավունքների և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի շուրջ:
Մոգերինին նշել է, որ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնությունը Իրանի և համաշխարհային տերությունների միջև ավելի լայն համագործակցության ճանապարհ է բացում: