Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Երևանում քննարկվել է հայ-իրանական ծրագրերի իրականացման ընթացքը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ էԲՊ նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հաերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնկացությամբ մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված Համատեղ կոմիտեի նիստը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ամրագրված կետերի իրականացման ընթացքն ու առկա խնդիրները:

Նիստի ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն իրենց բնագավառներում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում:

Առանձնահատուկ կարևորվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ-ին) անդամակցելուց հետո հայ-իրանական համագործակցության հետագա շարունակական զարգացումը, և Հայաստանի միջոցով Իրանի հնարավոր համագործակցությունը ԵՏՄ-ի հետ՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների հաջողված փորձը:

Համատեղ կոմիտեի նիստի շրջանակներում ընթանում են նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ՝ ըստ համապատասխան բնագավառների:

Քննարկումների ավարտից հետո կոմիտեի նիստի արդյունքները կներկայացվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Երվանդ Զախարյանին:

Տեղեկացնենք, որ Համատեղ կոմիտեն ստեղծվել է 2014թ. դեկտեմբերի 15-16-ին, Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում՝ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով:

Նախատեսվում է Համատեղ կոմիտեի նիստերն անցկացնել վեցամսյա պարբերականությամբ, երկու երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում