Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Կեղտոտ փողերը տեղ չունեն Բրիտանիայում. Քեմերոն

Մեծ Բրիտանիայում օտարեկրացիների կողմից անօրինաբար յուրացված կամ լվացված փողերով տներ գնելու պրակտիկան անհրաժեշտ է դադարեցնել: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նա խոստացել է բացահայտել Բրիտանիայում էլիտար անշարժ գույքի գնման համար «անանուն ֆիկտիվ ընկերությունների» օգտագործումը:

Սինգապուրում ելույթի ժամանակ ան ասել է, որ մեծ Բրիտանիան չպետք է դառնա «ամբողջ աշխարհից հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների ապաստարան»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է էներգետիկ կերպով պայքարի «կոռուպցիայի քաղցկեղային ուռուցքի» դեմ:

Քեմերոնը քառօրյա շրջագայություն է իրականացնում Հարավարևելյան Ասիայի երկրներով: Երկուշաբթի նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ինդոնեզիան համաձայնեցրել են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ընդհանուր թշնամու դեմ պայքարի միջոցները:

Ուղևորության շրջանակներում նա կայցելի նաև Մալայզիա և Վիետնամ:

Իր խոսքում Քեմերոնը կոռուպցիան անվանել է «առաջընթացի թշնամի», նաև դրա դեմ պայքարի միասնական ջանքերի կոչ է արել:

One ոչ կոմերցիոն կազմակերպության 2014 թ. զեկույցի համաձայն՝ մոտ 1 տրլն դոլար կոռուպցիայի հետևանքով դուրս է բերվել աղքատ երկրներից: Կազմակերպությունը նաև խոսել է ֆիկտիվ կազմակերպությունների և փողերի լվացման մասին:

Իր խոսքում Քեմերոնն ասել է, որ անշարժ գույքը Բրիտանիայում, հատկապես Լոնդոնում, «գնվում է արտասահմանցիների կողմից անանուն ֆիկտիվ ընկերությունների միջոցով, երբեմն անօրինականորեն ձեռք բերված կամ լվացված դրամական միջոցների օգտագործմամբ»:

Ֆիկտիվ ընկերությունները կոմերցիոն գործունեություն չեն ծավալում, ծառայում են առաջին հերթին իրենց սեփականատերերին ծածկելուն:

«Կեղտոտ փողերը Բրիտանիայում տեղ չունեն: Իրականում կեղտոտ փողերը ոչ մի տեղ չպետք է տեղ ունենան»,- հավելել է Քեմերոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում