Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

«Ընտանիքիս վրա մուշկա են ֆռռացնում». Ա․ Սաֆարյանի սպանության գործով ամբաստանյալն ու մեղադրյալը «մեսիջներ» են ուղարկում Թևոսիկին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Գործից անջատված մասով՝ սպանության մասին իմանալ-չհայտնելու մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Տիգրան Ասատրյանը ներկայացել էր դատարան՝ լրացուցիչ հարցաքննության:

Նա վրդովված էր նախորդ դատական նիստում ամբաստանյալի, նրա շահերի պաշտպանի հնչեցրած հայտարարություններից և հենց սկզբում ասաց. «Երբ դատարանը կանչում է, ես ներկայանում եմ: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ես խուսափում եմ: Ես ոչ մի բանից չեմ խուսափում, դատարանը կանչել է, ներկայացել եմ, բայց հայտարարում եմ՝ պնդում եմ նախաքննական ցուցմունքներս, հրաժարվում եմ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց»:

Մեղադրողը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հարցեր չտվեցին:

Ասատրյանին սկսեց հարցեր տալ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Նա ասաց. «Ստեղ թատրոն չի գնում, չնայած թատրոն է ստեղծվել: Քո ցուցմունքների հիման վրա են ինձ ձերբակալել ու պահում են… Մոսոն սպանված չի, դա մի կողմ եմ դնում: Իսկ Արթուրի սպանության պահով հարցեր ունեմ… Եթե ճիշտ տղա ես, ինչո՞ւ հարցերին չես պատասխանում… Դո՛ւ ես ինձ համար գերեզմանի փոս փորել, ո՞վ պտի հարցերիս պատասխանի…»:

Ամբաստանյալը հարցրեց՝ Արթուրի սպանությունից հետո դեպքի վայրի զննության ժամանակ Ասատրյանն ինչպե՞ս է հայտնաբերել քիլերի ձեռնոցն ու հրազենը, դրանք ի՞նչ ձեռնոց ու հրազեն էին. «Դու տենց բեսամտ շահագրգռվա՞ծ էիր Արթուրի սպանության բացահայտման հարցով…»:

Ամբաստանյալը տարակուսանք հայտնեց, որ Ասատրյանը դեպքի վայրում, Արթուրի կատարած առևտրի ցելոֆանների մոտ գտել է նաև Արթուրի մեքենայի՝ «Պրադոյի» բանալիները, դրանք դրել է գրպանը:

Տիգրան Ասատրյանը պատասխանեց, թե բանալիները քիչ անց հանձնել է ոստիկաններին:

Այնուհետև Իսրայել Սարգսյանը հարցրեց, թե ինչո՞ւ է Տիգրան Ասատրյանը մոնտաժելու տվել իրենց խոսակցության ձայնագրությունը: Այդ խոսակցության ժամանակ է իբր ինքը խոստովանել, որ կազմակերպել է Թևոսիկի եղբոր՝ Արթուրի սպանությունը: «Ո՞վ ա մոնտաժել ձայնագրությունը, կանչեք դատարան, նա հետաքրքիր բաներ կասի… Դու, Տիգրա՛ն, ասում ես, թե շատ բան մոնտաժվել է, որովհետև կապ չի ունեցել Արթուրի սպանության հետ: Մենք խոսել ենք երկու ժամ, որտե՞ղ է լրիվ ձայնագրությունը: Էդ ձայնագրությունը միակ ապացույցն ա, որ ես հիմա ստեղ եմ: Ոչ ոք չի կարա ինձ մեղադրի Արթուրի սպանության համար, իսկ Մոսոն ողջ-առողջ ա, ես դա մի օր կապացուցեմ: Միակ անուղղակի ապացույցը ձայնագրությունն ա, որի տասը տոկոսն ա ջրի երես հանվել, մնացածը թաքցված ա, ինչո՞ւ ամբողջ ձայնագրությունը չես ներկայացրել նախաքննական մարմնին… Խի՞ իմ գլխին սարքիր, բերիր ստեղ…»:

Տիգրան Ասատրյանը նորից խախտեց չպատասխանելու իր որոշումը: Ամբաստանյալի ասածների վերաբերյալ նա ասաց. «Դա հեքիաթի ժանրից է, սա թատրոն չի, դատարան է»:

Ամբաստանյալը նորից հայտարարեց, թե «էս գերեզմանը» Տիգրան Ասատրյանն է փորել իր համար. «Տիգրան անվան տակ ուրիշ մարդ ա թաքնված ինձ համար»:

Ասատրյանը այս խոսքերն էլ որակեց «լիրիկայի ժանր»:

Ամբաստանյալը հարցրեց. «Ո՞նց կարամ ես կազմակերպեմ ու հետո քեզ պատմեմ, թե քո սանիկի հորը ոնց եմ սպանել: Դու ո՞վ էիր, ցարի բո՞գն էիր…»:

Ասատրյանը կոչ արեց. «Դրա պատասխանները դո՛ւ գիտես: Դու արել ես-արել ես, չե՞ս արել՝ հիմնավորի, որ չես արել… Սաղ աշխարհը Մոսոյի գլուխն ա ման գալի, դու հարցնում ես, թե շան գլուխը որտե՞ղ ա թաղված… Չիմանա՞նք՝ ով՝ որտեղ ա ապրում, զգույշ ըլնե՞նք, թե՞ չըլնենք: Դու ումի՞ց սպռոս ունես: Որ հիմնավորվեց, թե դու ես սպանության կազմակերպիչը, էդ սպռոսները ես եմ քեզանից ունենալու, դու հանգիստ էղի… Դու չես կարա սպռոս ունենաս, դո՛ւ քո հարցերին պատասխանիր, դու ինձ հարցեր չունես տալու: Դու մարդկային էն տեսակն ես, որ ես քո ոչ մի հարցին չեմ պատասխանի… »:

Սրա պատասխանը ամբաստանյալը հնչեցրեց նույն ոգով. «Դու էս ամեն ինչ համար պատասխան ես տալու, ա՛յ տղա, սա մենակ իմ համար չի կարևոր…»:

Այստեղ արդեն կրքերն այնպես շիկացան, որ դատարանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո ամբաստանյալը ներողություն խնդրեց դատարանից:

Ամբաստանյալը Ասատրյանին հարցի ձևով հիշեցրեց, թե իրենց միջև խոսակցություն է եղել, որի ժամանակ Ասատրյանն առաջարկել է Մոսոյին խոսեցնել, ձայնագրել ու ձայնագրությունը տանել Թևոսին, որ վերջինս իմանա՝ ով է իր եղբորը սպանել:

Ըստ ամբաստանյալի՝ Ասատրյանը նրան ասել է, թե Արթուրը չկա, մի բան պիտի արվի՝ Թևոսի հետ հարաբերությունները այն աստիճանի հասցնելու համար, որ ինքն իր մտածածը անի:

Ասատրյանը ամբաստանյալի ասածները «հեքիաթ» անվանեց:

Ամբաստանյալը հարցի ձևով «հիշեցրեց», որ Ասատրյանը իր գրպանից 500 հազար դրամ է հանել, ասել է՝ տար, տուր Մոսոյին, իբր՝ գիտեն, թե նա որտեղ պիտի թաքնվի՝ Հանքավանում… «Դու Մովսեսին կանչել էիր քո բնակարան, Թևոսն էլ էր եղել, ինչ-որ բան էիք պայմանավորվել, որ Մովսեսը պիտի գնար Մոսկվա…»:

Ասատրյանն ասաց, թե Մովսեսը երբեք իր ընկերը չի եղել:

Ամբաստանյալն էլ հիշեցրեց, որ նա Մովսեսի մասին ասել է, թե նա «սուտասան, բառադի գյադա ա, նրան ոչ մի բան չի կարելի վստահել…»:

Ամբաստանյալը Ասատրյանին հարցրեց. «Իմանալով, որ ես կազմակերպել եմ քո սանիկի հոր՝ Արթուրի սպանությունը, ո՞նց ես քո մեքենան տվել ինձ, դու էլ ոտքով քաղաքում ման ես եկել: Չե՞ս մտածել, որ մի լիմոնչիկ կգցեմ ոտիդ տակ…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հեկտոր Սարդարյանը ասաց, թե ամբաստանյալի ու Ասատրյանի լարված հարաբերություններին նայելով՝ ապշեցուցիչ է, որ նման հարաբերությունների պայմաններում Իսրայելը Ասատրյանին մանրամասն պատմել է Արթուրի սպանության մասին: Այդ ձայնագրությունը ամենահետաքրքիր տեղերում ընդհատվում է, ու դա կասկածելի է:

Տիգրան Ասատրյանն ասաց, որ ձայնագրությունը մոնտաժելու է տվել իր անվտանգության համար:

Պաշտպանը հարցրեց. «Ձայնագրության վերջում դուք Իսրայելին ասում եք՝ մենք կկիսվենք: Ի՞նչն էիք կիսելու… Մի պատառ ձայնագրություն եք գցել նախաքննական մարմնին, բայց ամբողջ խոսակցությունը թաքցրել եք»:

Տիգրան Ասատրյանն ասաց, թե մտահոգված է իր և իր ընտանիքի անվտանգության համար. «Իմ ընտանիքի վրա արդեն մուշկա են ֆռռացնում, ինձ դրա մասին ասում են հարազատ մարդիկ: Ես չեմ ուզում ծավալվեմ, խոսամ, ես չեմ խառնվում ոչ մի բանի… Ես լուռ կանգնելու եմ, սա ինձ համար ուրիշ պատկեր ա… Բախտներս բերել ա, որ բռնվել ենք: Հետաքրքիր ա՝ եթե ինձ չբռնեին, Իսոյին չբռնեին, հաջորդն ո՞վ էր լինելու»:

Ամբաստանյալը ծաղրական նայեց Ասատրյանին. «Հաջորդը դո՞ւ էիր լինելու, է՞դ ես ուզում ասել…»:

Տիգրան Ասատրյանն ասաց, թե Իսրայելը իր տասը տարվա ընկերն է, իր տանը հաց է կերել շաբաթը մի քանի անգամ, և իր համար անսովոր է նրանից նման հարցեր լսելը:

Իսրայելը իր հերթին հետաքրքրվեց, թե իրենցից ո՞վ առաջինը խախտեց սրբությունը, եթե այդքան մտերիմ են եղել իրար հետ:

Տիգրան Ասատրյանը հիշեցրեց մի հանդիպում «Անի» հյուրանոցում, որի ժամանակ ինքը Իսրայելին խորհուրդ է տվել միջի չարությունը հանել, նորմալ կյանքով ապրել. «Դու չգիտե՞ս՝ երբ խախտվեց սրբությունը. երբ դու ձեռք բարձրացրիր իմ ընտանիքի և Արթուրի ընտանիքի վրա»:

Ամբաստանյալը հիշեցրեց, որ Տիգրան Ասատրյանը իր հետ է քննարկել՝ Թևոսի եղբոր երեխային քավոր կանգնի՞, թե՞ չէ. «Որովհետև Թևոսը քու թշնամին էր, Իսպանիայից հարցեր ունեիք իրար հետ, ասել ես՝ ինքը քեզ քցել ա…»:

Ասատրյանն ասաց. «Դա հեքիաթ ա: Ես ու Թևոսը մեր հարաբերությունները շատ լավ ենք պահել: Ընկերների մեջ կարող ա խոսակցություն լինի, դա չի նշանակում, որ հանգեցնելու ա սարսափելի բաների… Թևոսի հետ թեթև խռովածություն եղել ա, բայց հարթվել ա: Արթուրն իմ ընտանիքի անդամ ա եղել… Ես քեզ պատասխանելու չունեմ: Արել ես՝ պատասխանի, չես արել՝ ավելի լավ, ոչնչով չեմ կարող քեզ օգնել»:

Ամբաստանյալը նորից վրդովվեց. «Դու իմ գերեզմանն ես փորել, ի՞նչ օգնելու մասին ա խոսքը»:

Այնուհետև երկխոսությունը հանցավոր աշխարհի «առօրյայի» վերաբերյալ էր: Տիգրան Ասատրյանը ամբաստանյալին ասաց. «Լապատկեքն առել, փոսեր եք փորել…»:

Ամբաստանյալը հակադարձեց. «Իրար հետ ենք փորել… Աղն ա կերել մատաղը… Պտի դուրսը ըլնեի, ես դեռ դուրս եմ գալու…»:

Ամբաստանյալին սաստեց նախագահողը՝ վերջին նախազգուշացումն անելով ու ասելով, որ հաջորդ անգամ ավելի խիստ սանկցիա կկիրառի՝ կհեռացնի դատարանի դահլիճից:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հարցրեց Ասատրյանին. «Վերջին պալեմիկայից հետո հարց առաջացավ. Արթուրի սպանության դրդապատճառը ձեզ հայտնի՞ է»:

«Ոչ»,- պատասխանեց Տիգրան Ասատրյանը:

«Իսրայելի և Արթուրի ու Թևոսի միջև պատճառ եղե՞լ է սպանություն կազմակերպելու համար»,- հարցրեց պաշտպանը:
«Ես չեմ տեսնում»,- պատասխանեց Ասատրյանը:

Նա հավելեց, որ ինքը Մովսեսին ճանաչել է, աշխատել է հարաբերություններ չունենալ նրա հետ, իրար բարև-բարլուս են տվել միայն. «Մենք ընդհանուր բան չունեինք»:

Տիգրան Ասատրյանի լրացուցիչ հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում