Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

«ISIS-ը չի սպառնում Հայաստանին». քաղաքագետ Ասպետ Քոչիկյան

ISIS-ը՝ ԴԱԻՇ-ը (Իրաքի և Շամի իսլամական պետություն), վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար:«Արևելք» պարբերականում այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ամերիկյան «Բըրքլի» համալսարանի քաղաքագիտության դասախոս Ասպետ Քոչիկյանը:

Նա, անդրադառնալով Թուրքիայի կողմից անցած օրերին սանձազերծված ռազմական գործողություններին, ասել է. «Թուրքիայի սկսած հարձակումները ISIS-ի և PKK-ի դեմ մի քանի դրդապատճառ ունեն, և այդ պատճառներից հիմնականը Սուրուչում տեղի ունեցած պայթյունն էր: Այդ պայթյունը Թուրքիայի հասարակական կարծիքը մղեց հանդես գալու ISIS-ի դեմ: Դրանից հետո է, որ թուրքական ուժերը սկսեցին ռազմական գործողություններ ձեռնարկել»:

Քաղաքագետը կարծիք է հայտնում, որ տեղին է նշել, որ հակառակ ԱՄՆ կողմից Թուրքիային արված զգուշացման՝ հեռու մնալ PKK-ի դիրքերին հարվածելուց, «թուրքական իշխանությունները անտեսեցին դա և միաժամանակ հարվածեցին ISIS-ի և PKK-ի դիրքերին»:

Պատասխանելով պարբերականի հարցմանը, թե ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող են ունենալ այս դեպքերը Թուրքիայի քաղաքական կյանքի վրա՝ Քոչիկյանն ասել է. «Վերջին ընտրություններին, ինչպես գիտեք, իշխող AKP կուսակցությանը չհաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել, և ենթադրություններ կան, որ այս գործողությունները շահարկվում են իշխանության կողմից՝ առաջիկա արտահերթ ընտրություններում խորհրդարանում իրենց դիրքերը ամրապնդելու համար: Կարճ ասած՝ AKP-ն պիտի փորձի ամեն գնով օգտագործել այս գործողությունները երկրում իր վարկը բարձրացնելու համար»:

Խոսելով ISIS-ի՝ Հայաստանի հանդեպ սպառնալիք լինելու մասին՝ Քոչիկյանն ասել է. «ISIS ահաբեկչական խմբավորումը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին, բայց այս հանգրվանում այն Հայաստանի հանդեպ ուղղակի սպառնալիք չէ այն պարզ պատճառով, որ կարողություններ չունի: Իմ կարծիքով՝ ներկայումս ISIS-ի թիրախներն են Իրաքը, Սիրիան, Լիբանանն ու Թուրքիան, և այն շատ հեռու է Հայաստանին վտանգ ներկայացնելուց»:

Քաղաքագետը, խոսելով պոլսահայության մասին, նույնպես նկատել է, որ պոլսահայ համայնքը, որպես միավոր կամ համայնք, ISIS-ի համար ուղղակի թիրախ չէ, սակայն պոլսահայությունը կարող է վնասներ կրել, եթէ ISIS-ը Պոլսում ահաբեկչական գործողություններ իրականացնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում