Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

ՀՀ իշխանություններն ի՞նչ պատասխան կտան «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկին

«Էլեկտրաէներգիայի գինը ներհայկական հարց է, որն, անխոս, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»,- անցած շաբաթ հայտարարել էր ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մի փոքր ավելի ուշ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն էլ հայտարարեց, թե ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է: «11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել»,- հայտարարել էր Կովալչուկը:

ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը համաձայն է հատկապես Դ. Պեսկովի հայտարարության հետ, բայց ՌԴ այս պաշտոնյաների դիտարկումներին ընդդեմ ներկայացնում է իր դիտարկումները: Նա գտնում է, որ ՌԴ-ում համապատասխան մարմինները կամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում ՀԷՑ-ում, կամ էլ տեղյակ են, բայց չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնել: Նա գտնում է, որ վերջին տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը կրկնակի բարձրացնելու փոխարեն պետք է իջեցվեր: Հատկապես, որ այդ բարձրացման արդյունքում համակարգի արդյունավետությունը չի բարձրացել:

«Չեմ կարծում, որ նրանք որևէ երկրում, որտեղ ներկայացված են, գների այդպիսի փոփոխություն են ունեցել: «Բ. Կովալչուկի նույն այդ հարցազրույցի մեջ ընդհանրապես անդրադարձ չկա այդ կազմակերպության տնտեսական գործունեությանը: Նա բոլորին մեղադրում է, բացի իրենցից: Այսինքն՝ իրենք շատ մաքուր, թափանցիկ աշխատող կազմակերպություն են, որ կատարում է իր բոլոր պարտականությունները, և միակ մեղավորը ՀՀ համապատասխան կարգավորող մարմիններն են և մենք՝ քաղաքացիներս ենք, որ դուրս ենք եկել փողոց ու բողոքում ենք»,- ասում է Վ. Խաչատրյանը:

– Իսկ ի՞նչ է նշանակում նման մեկնաբանությունը:

– Դա նշանակում է, որ իրենք կամ իրականությունից կտրված են, որ նրանց տեղյակ չեն պահել ՀԷՑ-ում գոյություն ունեցող վիճակը: Կամ էլ ՀԷՑ-ի ղեկավարությունը իշխանությունների հետ ունեցել է ոչ ֆորմալ պայմանավորվածություններ, որոնց շրջանակում էլ կատարել են իրենց պարտականությունները: Եվ հիմա դժգոհում են, որ իրենցից լրացուցիչ անելիքներ են պահանջում: Ես ինչ ի նկատի ունեմ. քանի որ ՀՀ-ում պետական ինստիտուտները չեն գործում և դրանց համապատասխան քայլեր չեն արվում, գործում է ախպերական ինստիտուտը: Միգուցե ՀԷՑ-ի դեպքում էլ տարիների ընթացքում նման գործելաոճ է տիրել: Հիմա այդ ախպերական ինստիտուտը կարծես էլ չի աշխատում: Եվ տարիներ շարունակ այդ գործելաոճի արդյունքում միջոցներ են վատնվել, և ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել: Մեկ էլ հանկարծ միանգամից սկսեցին ուշադրություն դարձնել, ու դա դարձավ մեծ քննարկման արդյունք: Հանկարծ պարզվեց, որ այդ կառույցը արդյունավետ չի աշխատել, որ այդ կառույցը հայտնվել է ֆինանսական ծանրագույն վիճակում, և հանկարծ բոլորը միասին սկսեցին զարմանալ, թե ինչպես կարելի է թույլ տալ, որ մարդիկ դուրս գան ու դժգոհեն: Հիմա արդեն մեղավորների փնտրտուքի խնդիր է առաջացել: Բոլոր դեպքերում, ՀԷՑ-ը վերջին տարում երկու անգամ սակագին է բարձրացրել, բայց դա չի բերել ընկերության արդյունավետության բարձրացմանը: Մինչդեռ դրա մասին չեն ցանկանում խոսել:

– «Ինտեր ՌԱՕ»-ին ո՞վ պետք է տեղյակ պահեր ՀԷՑ-ում տիրող իրավիճակի մասին:

– Չեմ էլ ուզում ասել, թե տեղյակ չեն եղել, պարզապես Բ. Կովալչուկի հարցազրույցից կարելի է նման եզրակացություն անել: ՀԷՑ-ում նախորդ տարիներին աուդիտ է անցկացվել, և աուդիտի եզրակացության մեջ գրված է եղել, թե ինչ վիճակ է տիրում ընկերությունում: Բայց մի տարօրինակ բան. երբ կարդում ենք «Ինտեր ՌԱՕ»-ի ֆինանսական հաշվետվությունը, տեսնում ենք, որ այնտեղ ՀԷՑ-ը առանձնացված է, քանի որ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14,8 մլրդ ռուբլու եկամուտ, կամ եկամուտներն ավելացել են մոտ 60 տոկոսով: Բայց այդ նույն հաշվետվության մեջ ֆնանսական պարտավորությունների մասին ոչինչ գրված չէ: Նրանց պետք է հարց ուղղել, թե ինչ է սա նշանակում: Իրականության ու այս հայտարարության բովանդակության մեջ եղած տարօրինակությունները շատ են, և դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարությունը շահագրգիռ չի եղել ՀԷՑ-ի տնտեսական ակտիվությամբ, հակառակ դեպքում մենք կտեսնեինք, որ ընկերությունում կորուստների նվազում է տեղի ունեցել, ծախսերի նվազում է տեղի ունենում: Մենք կտեսնեինք, որ անընդհատ սակագին բարձրացնելու փոխարեն ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրեին, և եկամուտներն այդ եղանակով կավելացնեին: Այսքանով կարելի է սահմանափակվել, մինչև տեսնենք, թե մեր իշխանությունները ինչ արձագանք կտան:

– Մեր իշխանություններն ամեն կերպ պաշտպանում են էլեկտրաէներգիայի թանկացումը: Դա պայմանավորված է ռուսական կողմի նկատմամբ ունեցած վախի՞ զգացողությամբ, թե՞ այլ խնդիրներով:

– Հենց դա էլ ասում էի, որ քանի դեռ պետական ինստիտուտների փոխարեն ախպերական ինստիտուտներն են աշխատում, և արդյունքում օրինական հարաբերությունների փոխարեն ոչ ֆորմալ հարաբերություններն են գործում, այդտեղ ինչ-որ մի բան կա թաքնված: Միգուցե մենք տարիներ անց կտեղեկանանք, թե 2002թ. ինչպես է եղել այդ կազմակերպության սեփականաշնորհումը: Թե ինչպես տեղի ունեցավ, որ Համաշխարհային բանկի կազմակերպած սեփականաշնորհման գործընթացի նախնական որակավորման փուլը որևէ ռուսական ընկերություն չէր անցել, բայց հետագայում պարզվեց, որ գնորդը օֆշորային գոտում գրանցված ռուսական ընկերության հետ կապ ունեցող ընկերությունն է: Հիշեցնեմ «ՀայՌուսգազարդում» կառավարության ունեցած վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու գործարքը, որը Հայաստանում ամենախայտառակ գործարքն է եղել, և որի պտուղները մենք դեռ քաղելու ենք: Տարիներ շարունակ բոլորս ամենատարբեր մակարդակներով ահազանգում էինք, որ մենք գազի դիմաց ռուսական կողմի նկատմամբ պարտքեր ենք կուտակում, բայց ՀՀ ամենաբարձր ատյաններից ասում էին, որ այդպիսի բան չկա, որ քաղաքական շահարկումներ եք անում և այլն:

– Հետո հանկարծ պարզվեց, որ ՌԴ-ն գազը թանկացրել է, և Հայաստանը 300 մլն դոլարի պարտք ունի:

– Այո: Եվ հիմա միգուցե ՀԷՑ-ի հետ նման ինչ-որ պայմանավորվածություններ կան, ինչ-որ նախնական համաձայնություններ կան: Եվ հիմա տարօրինակ են նաև իշխանությունների քայլերը՝ դա մեր գրպանից ենք վճարելու:

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում