XVII դարում իսպանական խորտակված նավից դուրս բերված զմրուխտներով պատված ոսկե գավաթը և ոսկու ձուլակտորը օգոստոսի 5-ին Նյու Յորքում կհանվեն աճուրդի, հայտնում է interfax.ru-ն:
Ըստ աճուրդների կազմակերպչի խոսքերի՝ վաճառքի կհանվի 40 առարկա՝ ներառյալ 100 հազվագյուտ արծաթե դրամներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,5-ից 2 միլիոն դոլար:
Այդ իրերը գտել է ամերիկացի գանձեր փնտրող Մել Ֆիշերը Ֆլորիդայի ափերի մոտ 1622 թվականին սուզված «Նուեստրա Սենյորա դե Ատոչա» նավից: Նավը հայտնաբերվել է 1985 թվականին, իսկ հատակից հանված գանձերի ընդհանուր արժեքը կազմել է 540 միլիոն դոլար:
Գանձերի մեծ մասը նվիրվել է ամերիկյան թանգարաններին, այդ թվում Ֆլորիդայի ծովային թանգարանին: