Հունաստանի գլխավոր ընդդիմադիր՝ «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը հրաժարական է տվել հանրաքվեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, ըստ որի՝ երկրի բնակիչների 61 տոկոսը դեմ է արտահայտվել վարկատուների առաջարկություններին։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նա ակտիվորեն քարոզում էր համաձայնել հունական պարտքի հարցով բանակցությունների ժամանակ վարկատուների կողմից առաջադրված պայմաններին: Այդ դիրքորոշումը, սակայն, ջախջախիչ պարտություն կրեց:
Սամարասի փոխարեն կուսակցությունը ժամանակավորապես կղեկավարի Էվանգելոս Մեիմարակիսը, որը կսկսի կուսակցության նոր նախագահության ընտրության ընթացակարգը: