Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Սյունիքի քրեական առեղծվածը. «Փաստինֆո»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կտրուկ զարգացումների ու սրընթաց իրադարձությունների մեջ բազմաթիվ հարցականներ կան, որոնց պատասխանններն այս պահին, գոնե հասարակության համար, անհայտ են մնում: Այս մասին գրում է «Փաստինֆո»ն:

Նախ հիշեցնենք` երեկվանից այս գործի շրջանակերում ձերբակալված Արա Բուդաղյանին շուրջ  24 ժամ թույլ չեն տվել հանդիպել փաստաբանի հետ: Այսինքն՝ հենց իրավապահներն են մարդուն արգելել օգտվել իր օրինական իրավունքից: Այն, որ իրավապահները պետք է որ կռահեին այս գործի ու հատկապես Բուդաղյանի նկատմամբ մամուլի ու հասարակության հետաքրքրությունն ու ուշադրությունը, իրավապահները հազիվ թե չկռահեին, ու այս պարագայում նրանց այդ անօրինական արարքը պետք է շատ լուրջ հիմքեր ունենար: Բայց այս պահին դեռևս անհայտ է մնում, թե ինչ ուժ է կառավարել նրանց այդ քայլը:

Մյուս կողմից անհասկանալի է մնում նաև, թե ինչ նպատակով էր նախօրեին ԱԱԾ-ն տարածել կասկածյալի ֆոտոռոբոտը, եթե հաջորդ օրն արդեն ոչ թե մեկ, այլ միանգամից 4 անձի պիտի ձերբակալեր:

Բացի այդ, երեկ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ  «կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74 » տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով»:

Հաղորդագրությունում չի նշվում՝ օրինակա՞ն է եղել հայտնաբերված զենք-զինամթերքը, թե` ոչ: Գաղտնիք չէ, որ Սյունիքում զենք ունեցողները քիչ չեն: Այլ հարց է, թե ունե՞ն դրա իրավունքը կամ ի՞նչ են անում դրանով: Միաժամանակ, ԱԱԾ-ն զենքի մասին հայտնում է, երբ դեռ նոր է հայտնաբերել այն, բնականաբար, դեռ փորձաքննության չի ենթարկել, ու հայտնի էլ չէ՝ այդ զենքով են կրակե՞լ մարզպետի ավտոմեքենայի վրա, թե՝ ոչ:

Դրան զուգահեռ, մեկ այլ դեպքում, երբ հայտնի է, որ մարդն ունեցել է ապօրինի զենք, ինքն էլ հայտնել է, որ նույնիսկ կրակել է դրանով, նրա նկատմամբ օրենքով նախատեսված ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում