Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Արտաքին պարտքի հոգեբանական սահմանը

Ազգային Ժողովում այսօր քննարկվում է Ռուսաստանից 200 միլիոն դոլարի արտոնյալ արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագիր, որը, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, օգնելու է Հայաստանին արդիականացնել իր սպառազինությունը: Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ պաշտոնապես հայտնի չէ, թեև տարբեր աղբյուրներ նշում են, որ խոսքը «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին է, որոնք բավական ծանրակշիռ ռազմական և ընդհանրապես ռազմա-քաղաքական գործոն են: «Իսկանդերը», ըստ էության, զսպող հատկանիշով սպառազինություն է, և եթե Հայաստանը ձեռք բերի այդ սպառազինությունը, այսինքն՝ եթե վարկն իսկապես դրան է վերաբերում, ապա, իհարկե, միանշանակ դրականորեն կարելի է գնահատել Հայաստանի այդ ձեռքբերումը, քանի որ այն Բաքվի համար կարող է լայնածավալ ռազմական գործողությունների ուղղությամբ մտադրությունների արգելակի դերակատարում ունենալ: Այնուամենայնիվ, 200 միլիոն դոլար վարկը հարցեր է առաջացնում անգամ այս կապակցությամբ: Ըստ էության, Հայաստանը մի կողմից ձեռք է բերում ժամանակակից սպառազինություն, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ՀՆԱ-ում արտաքին պարտքի ծավալն ավելանում է ևս 200 միլիոնով», Իսկ քանի որ մենք պարտք ենք մնում Ռուսաստանին, ապա մի գեղեցիկ օր Ռուսաստանը կարող է ինչ-որ մի գույք պահանջել այդ պարտքի դիմաց: Իսկ Ռուսաստանը պատահական պահանջներ չի ներկայացնում, դրանք բոլորը քաղաքական և անգամ ռազմավարական բնույթի են:

Այսպիսով, մի կողմից առաջանում է Ռուսաստանից կախվածության խորացման խնդիր, մյուս կողմից՝ ընդհանրապես արտաքին պարտքի, որն արդեն հասել է ՀՆԱ-ի համեմատ բավական վտանգավոր սահմանների:

Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը ԱԺ էր ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով մեծացվում և գրեթե անսահմանափակ էր դառնում արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը: Այսինքն՝ իշխանությունները փաստորեն պատրաստվում էին 200 միլիոնին, որը, սակայն, ամենևին էլ վերջինը չի լինելու, անկասկած: Եվ սա հունական օրինակի ֆոնին, որի շուրջ դրամատիկ իրադարձություններ են ծավալվում: Հունաստանն էլ պարտքերը միանգամից չի վերցրել, այլ քառ այլ քայլ: Վերջում պարզվել է, պարզվում է, որ Հունաստանում պարտքն են կերել, իսկ պարտքն էլ կերել է Հունաստանը:

Հայաստանն առայժմ պարտքն է ուտում, ըստ որում՝ Հայաստանի կառավարությունն էլ չի ներկայացնում որևէ տարբերակ, որևէ ծրագիր, որը հույս կտար, որ մի գեղեցիկ օր Հայաստանը կսկսի ուտել իր ստեղծածը, ուտել իր ունեցածը, իր արտադրածը և վերադարձնել պարտքը: Այսինքն՝ հեռու չէ ժամանակը, երբ արտաքին պարտքը կսկսի ուտել Հայաստանը:

Արդեն տեղի է ունենում հոգեբանական բեկումնային զարգացում, այսինքն՝ Հայաստանը հայտնվել է մի սահմանագծին, երբ արտաքին պարտքն արդեն կսկսի պետության համար դառնալ ոչ թե լրացուցիչ ֆինանսական պարտավորություն, որը, ըստ էության, տեսականում հնարավոր է ծառայեցնել զարգացման, այլ դառնում է թմրանյութ, առանց որի այլևս անհնար է, որքան էլ բոլորը գիտակցում են, որ դա վատ է:

Հայաստանը հայտնվել է արտաքին պարտքի հանդեպ հոգեբանական դիմադրության չեզոքանալու սահմանին, և եթե դա տեղի ունենա, եթե հասարակությունը չգտնի ձևը, որով կարգելվի կառավարությանը մեկընդմիշտ վերջ տալ արտաքին պարտքի վրա պահվող տնտեսական քաղաքականությանը, ապա դրանից հետո արդեն անհնար է լինելու փակել ամենակուլ պարտքի բերանը և թույլ չտալ, որ դրան կուլ գնա Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում