Հոլիվուդյան դերասաններ՝ 42-ամյա Բեն Աֆլեքն ու 43-ամյա Ջենիֆեր Գարները 10 տարվա ամուսնական կյանքից հետո հայտարարել են ամուսնալուծվելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համաձայն նրանց հայտարարության՝ նրանք ամեն ինչ կշռադատել են, մտածել և պատրաստ են կիսել իրենց երեք երեխաների խնամակալությունը։
Ինչպես նշում են զույգի մտերիմները, դերասանները կմնան ընկերներ։