Monday, 06 05 2024
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել

Ոստիկանապետերը մի քանի՞սն են, թե՞ ոչ մեկն էլ չէ

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ոստիկանապետ դառնալու հավակնությունները բնական են, բայց դրանք դրսևորելը անտակտություն է: Ալիկ Սարգսյանն ընդգծել էր, որ իր ենթական անտակտություն է դրսևորել և աչք է դրել իր պաշտոնին, այն դեպքում, երբ նախագահն է որոշում, թե ով է լինելու ոստիկանապետ:

Այդպիսով Ալիկ Սարգսյանը դրսևորել է այն, ըստ էության, խառնաշփոթ, քաոսային վիճակը, որ առկա է ոստիկանական վերնախավում: Կարելի է նույնսիկ ասել, որ այդ վերնախավում այսօր անիշխանություն է և կա ոչ թե մեկ, այլ մի քանի ոստիկանապետ, ինչը նույնն է, թե ոստիկանապետ, ըստ էության, չկա: Ի՞նչն է այստեղ խնդիրը: Բանն այն է, որ իր ենթակային մեղադրելով անտակտ հավակնությունների համար Ալիկ Սարգսյանը նրան որևէ պատասխանատվության չի ենթարկում: Եթե Ներսես Նազարյանը հրապարակային ոտնձգություն է կատարել` իր հավակնությունների տեսքով, իր ղեկավարի պաշտոնի հանդեպ, ապա տրամաբանությունը հուշում է, որ ղեկավարը պետք է հրապարակավ ինչ որ պատասխանատվության ենթարկի այդ ենթակային, որպեսզի բոլոր ենթակաները և հասարակությունը տեսնեն, որ տվյալ համակարգում հիերարխիկ մեխանիզմը հստակ աշխատում է:

Այդ մեխանիզմի հստակությունից է կախված ցանկացած համակարգի ամրություն և արդյունավետություն, նույնիսկ եթե համակարգը ծառայում է ոչ թե պետությանը, այլ իշխանությանը: Բայց մենք ականատես ենք եղել Ներսես Նազարյանի հավակնությունների հրապարակային դրսևորումներին, իսկ ահա պատասխանատվության դրսևորման ականատես չենք: Ալիկ Սարգսյանի ենթական պետք է առնվազն հրապարակավ ներողություն խնդրեր ոստիկանապետից, որ աչք է դրել նրա պաշտոնին և չի թաքցրել այդ աչքը հասարակությունից: Մինչդեռ Ալիկ Սարգսյանը նրա անտակտության մասին խոսելով հանդերձ, հետո կարծես թե արդարանում է Ներսես Նազարյանի առաջ, ասելով, թե նախագահն է որոշում` ով է լինելու ոստիկանապետը. այսինքն դե ես ինչ մեղավոր եմ, որ նախագահը ինձ է որոշել, ոչ թե` քեզ: Սա ըստ էության վկայում է, որ հիերարխիկ համակարգը ոստիկանությունում չափազանց պայմանական է և իրականում գործում է փոխհարաբերությունների լրիվ այլ մեխանիզմ: Իսկ այդ ամենը հատկանշական է նրանով, որ ուժային մեթոդների վրա կառուցված իշխանական համակարգում ոստիկանությունը հանդիսանալով առանցքային կառույց, ըստ էության, նաև կատարում է իշխանական համակարգի ինդիկատորի դեր:

Ոստիկանությունում առկա փոխրահարեբերությունների քաոսային կամ այսպես ասած հիերարխիկ լուրջ խաթարումներ պարունակող բնույթը խոսում է այն մասին, որ իշխանական համակարգն ամբողջությամբ գտնվում է այդ վիճակում: Այլապես, ամուր իշխանության դեպքում ամուր կլիներ նաև այդ իշխանության զրահը հանդիսացող ոստիկանական համակարգի հիերարխիան: Եվ այդ պարագայում, այն խոսակցությունները, թե Հայաստանում Սերժ Սարգսյանն առաջիկայում ձեռնմուխ է լինելու նաև ոստիկանությունում կադրային լուրջ փոփոխությունների, մինչև անգամ ոստիկանապետի փոփոխության, թերևս կարիք ունեն խմբագրման, այն իմաստով, որ ոչ թե ոստիկանապետ է փոխելու Սերժ Սարգսյանը, այլ նոր միայն նշանակելու է ոստիկանապետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում