Չինաստանի ոսկու և արտարժույթի պահուստները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են 3 տրլն-ի սահամնագիծը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հրապարակելով Չինաստանի ժողովդրական բանկի տվյալները:
Ըստ այդմ` 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում այդ պահուստներն աճել են 197 մլրդ դոլարով: 2010թ. վերջին պահուստները չէին գերազանցում 2.85 տրլն-ը: Գործակալությունը նաև հաղորդում է, որ չինացի մասնագետները չէին ակնկալում այսպիսի արագ աճ` կանխատեսելով, որ առաջին եռամսյակի արդյունքներով ոսկու և արտարժությի պահուստները կկազմեն 2.98 տրլն:
Տեղեկացնենք, որ ոսկու և արտարժույթի պահուստների ծավալներով Ճապոնիան զբաղեցնում է երկրորդ, իսկ Ռուսաստանը` երրորդ հորիզոնականը: