Բրուքլին Բեքհեմը գնալով ավելի հայտնի է դառնում, Instagram-ում նրա վերջին լուսանկարը մի օրում դուր է եկել 3 միլիոն մարդու, հայտնում է 7days.ru-ն:
Լուսանկարում նա պատկերված է Վիկտորյա Բեքհեմի բրենդի ակնոցներով: Դատելով ամենից, 16-ամյա տղան բիզնեսում օգնում է իր աստղային մայրիկին:
Հիշեցնենք, որ Բրուքլին Բեքհեմն արդեն առաջին քայլերն է անում նորաձևության աշխարհում. այս տարի ձմռանը նա դարձավ սպորտային հագուստի գովազդային ընկերության դեմքը: Բացի այդ, նա հաճախ է ուրախացնում իր էջի հետևորդներին, երբեմն էլ դրան նպաստում է Դեյվիդ Բեքհեմը: