Mozilla ընկերությունը վերջին շտրիխներն է ավելացնում իր Firefox դիտարկիչի՝ iPhone-ի և iPad-ի համար նախատեսված տարբերակում: Ներկայումս արդեն թողարկվել է բաց բետա-թեստավորումը՝ գրում է hitech.vesti.ru-ն:
Երկար տարիներ Mozilla-ում հայտարարում էին, որ մտադիր չեն iPhone-ի և iPad-ի համար Firefox թողարկել: Ամենայն հավանականությամբ, Firefox դիտարկիչի iPhone-ի և iPad-ի համար տարբերակ թողարկելու Mozilla-ի որոշումը կապված է բջջային հեռախոսին մարդկանց արագ անցման հետ: