Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լիսկայությունը հանրություն և իշխանություն հարաբերությունների ընդհանուր բնութագիրն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

-Տիկին Խառատյան, վերջին օրերի իրադարձությունները արդյոք ցույց չե՞ն տալիս, որ վենդետան ու սամոսուդը դառնում են օրինաչափ, չի աշխատում արդարադատությունը, և բացակայում են հավասար պայմանները, հավասար հնարավորությունները։ Շրջանառվում է կարծիք, որ կրակոցները Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ հնարավոր է «բեմադրված» լինեն։

-Մեր երկրում սամոսուդը վաղուց է հասունացել, այսինքն՝ մարդիկ այնքան սպասելիք չունեն իրավապահներից, որ կամ վախենալով լռելու են, կամ ինքնուրույն իրենց հարցը լուծելու են։ Ճիշտն ասած՝ ես հիմա ռեպրեսիաների շրջանն եմ հետազոտում և հանկարծ հայտնաբերեցի, որ մարդիկ 1937 թվականին մեղավոր համարում էին հարևանին, գյուղսովետին և այլն, բայց ոչ մեկը մեղավոր չէր հանում, օրինակ, դատավորին, իշխանությանը և ռեժիմին։ Ես հասկացա, որ երբ բոլորի համար պարզ է, որ դատավորը, իշխանությունը այդ ռեպրեսիաների շրջանում հստակ զբաղված են միայն բռնաճնշումներով, մարդիկ գիտեն, որ հույս չպետք է կապել նրանց հետ, հետևաբար հույսն իրար հետ են կապում, ներքին, հանրային համաձայնություն է կայանում, և եթե հանկարծ որևէ մեկի հարևանը մատնիչ է լինում, նա է մեղավորը։ Մեղավորը նա է, ումից ինքը հույս ունի պաշտպանության կամ համագործակցության, եթե ինքը վատ բան չի անում։

Համագործակցության հույս ինքը չունի իշխանության հետ, և իշխանությունը դրանում մեղավոր չէ, որովհետև իշխանությունից ինքը սպասելիք չունի։ Նույն պատճառաբանությամբ մեղավոր չէ նաև դատարանն ու ԿԳԲ-ն։ Հիմա ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան, երբ որ մարդիկ ամեն ինչ լուծելու համար իրենք իրար մեջ են իրենց կյանքի, անվտանգության նվազագույնը փորձում գտնել։ Այսինքն՝ հասկանում են, որ այդ ամենը հասարակությունն իր ներքին ռեսուրսներով պետք է անի, ոչ թե հասարակության կողմից այդ պաշտոններում նշանակված մարդկանց կամ ինստիտուտների միջոցով։

Եթե հիմա մարդիկ այդ կրակոցներն իրենք իրենց համար կազմակերպել են, սա էլ զոհի կարգավիճակով ներկայանալու խնդիր է։ Նույնիսկ այս պարագայում, եթե իրենք ձևացրել են, թե իրենց վրա կրակել են, նույնպես նշանակում է, որ այդ մարդիկ ընդհանրապես երկրի օրենքներով չեն առաջնորդվում։ Նրանք ստեղծում են մի իրավիճակ, որ հանրության մեջ մեղավորներ փնտրեն, այսինքն՝ մարդկանց, որոնք իրենց զոհերն են։ Սկզբունքորեն այս ամենը շատ մոտ է ամբողջատիրական ռեժիմի տրամաբանությանն ու օրինաչափություններին։

-Տիկին Խառատյան, ժամանակին Դուք իրավիճակը բնորոշում էիք ընդհանրական բառով՝ «լիսկայություն»։ Հիմա մենք այդ վիճակից դեռ դուրս չե՞նք եկել։

Լիսկայությունը մեր ընդհանուր հանրություն և իշխանություն հարաբերությունների ուղղակի ընդհանուր բնութագիրն է։ Սա էլ է լիսկայական նորմ։ Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանն ինքը, սամոսուդով է չէ՞ ապրում։ Ուրիշ լիսկաները հիմա իր տրամաբանությամբ պետք է այդ նույն նորմերի մեջ ապրեն։ Այդ բոլորը լիսկայություն է, իհարկե։

-Այսինքն՝ երբ երկրում արդարությունը, հավասար պայմանների ապահովումը բացակայում են, մենք բախվում ենք նման խնդիրների։

Ավելին ասեմ, եթե արդարադատությունը ու պարզ հավասար պայմանները բացակայում են, երբ արդարադատությունը միշտ մի կողմի համար մի կերպ է, մյուս կողմի համար՝ այլ կերպ, դա արդեն արդարադատություն չէ, դա իշխանության բազայի կամքի կատարում է։ Արդարադատություն բառը, կարծում եմ, մենք սկզբունքորեն պետք է մոռանանք այս պարագայում։

-Ի՞նչն է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը, էլի մի քանի անհատներ միշտ անձեռնամխելի են մնում, իշխանությունը երբեք նրանց չի դիպչում։

-Այդ մարդիկ իշխանությունն են, և դրա համար մենք ունենք իշխանության այսպիսի որակ։ Ոչ թե իշխանությունը նրանց չի դիպչում, այլ իրենք հենց իշխանությունն են։ Իրենք թելադրում եմ, իրենք ստեղծում են պայմանները, իրենք իրացնում այդ պայմանները։ Այսինքն՝ իշխանությունը տվյալ դեպքում ինչն է՝ երկրի նախագա՞հն է, ԱԺ նախագա՞հն է, կառավարությունն ու նախարարնե՞րն են։ Սրանք բոլորն իրենք են։

Բայց այդ մարդկանց ինչ-որ ժամանակ մարզպետի պաշտոնից հեռացնում են, ստիպված են լինում պատգամավորի մանդատից հրաժարվել։

Այսպես ասենք, ինչ-որ ժամանակ փոխհամաձայնություններով հասարակական կրքերը հանգստացնելու ժեստեր են անում։

Բայց մյուս կողմից՝ այս դեպքերը հանրությանը չեն արթնացնում, չեն ստիպում պահանջատեր լինել, ո՞րն է դրա պատճառը։

Մի հարցում ես համոզվել եմ. մի կողմից այն, որ մենք 20-րդ դարի քաղաքական բռնությունների պատմություն այդպես էլ չունեցանք և չունենք հիմա, չենք գնահատել այդ երևույթը։ Իսկ այդ երևույթն ուղեկցվել էր նաև հանրային տարբեր տեսակի տագնապներով ու վախերով։ Մենք տվյալ դեպքում ունենք նույն վիճակը։ Մեծ հաշվով, եթե անձերով չասենք, այլ որակով, այսօրվա իշխանությունն այն շրջանի իշխանության սոցիալական ժառանգորդն է, մասամբ նաև կենսաբանական ժառանգորդը։ Այսինքն՝ կենսաբանորեն այն շրջանի իշխանությունն իրացնողների 2-րդ, 3-րդ սերունդն են, իսկ վարքի ու հարաբերությունների իմաստով էլ սոցիալական ժառանգորդն է։

Եթե մենք 20-րդ դարի այդ շրջանը չենք բացել, իրերն իրենց անուններով չենք կոչել, անձերի վերարժևորում չենք արել, եթե այսօր մենք Միկոյանի արձանը բերում ենք որպես փառապանծ հերոսի կերպար, չի կարող մարդկանց միջից վախը վերանալ։ Այսինքն՝ նրանք հարմարվում են իրենց հիշողության ոչ հեռավոր պատմական անցյալի կյանքին։ Դա վախն է, դա իշխանության նորմն ընդունելն է, և այստեղ մարդն իշխանության ամեն թելադրանքին մաքսիմալ հարմարվելուց հետո, այդուհանդերձ, իշխանության պատիժը հասնում է։ Իրեն թվում է, որ հարմարվելու դեպքում իշխանության պատիժն իրեն չպիտի հասնի, բայց, մեկ է, հասնում է, դա հասել է նաև 1930-ական թվականներին, նաև 1949 թվականին։

Կարծում եմ՝ մենք, հանրային հիշողության կրողը լինելով և որևէ ձևով փաստացի հանրային և իշխանության մակարդակով արժևորած չլինելով, ակադեմիական մակարդակով լուրջ պատմագրությամբ քննարկած չլինելով, լյուստրացիոն պրոցեսներով անձերն ու երևույթներն անցկացրած չլինելով, այսօր չէինք կարող նոր որակի հասարակություն պահանջել։ Տեսեք, հիմա գերմանացիները բաց, հստակ փորձում են իրենց ֆաշիստական անցյալից հրաժարվել թե՛ իշխանության իրացման կերպով, թե՛ ֆաշիզմի շրջանի արժևորման և դրա տագնապները ներշնչելու կերպով։ Մենք չունենք այդպիսի պրոցես։ Եթե մեր իշխանություն իրացնողները մի իմաստով կենսաբանական ժառանգորդն են նախորդների, իսկ ընդհանուր իշխանության բնույթը սոցիալական ժառանգորդն է այդ շրջանի, մեզ մոտ չի կարող լինել հասարակական հեղափոխական ընդվզում, որովհետև հասարակության դեմ վիրտուալ ավտոմատ կա։ Եթե այդ ավտոմատն այս պահին իր փորին դրած չի, բայց նա գիտի, որ այդ ավտոմատը կա իր դեմ ուղղված, իսկ ինքն ավտոմատ չունի։ Հեղափոխական իրավիճակում պիտի եթե ոչ հավասար, գոնե ուժի իմաստով ինչ-որ մի հավասարակշռություն լինի։ Մենք այսօր իշխանության դիմաց զինաթափված ենք թե՛ սոցիալապես, թե՛ ֆիզիկապես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում