Tuesday, 14 05 2024
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Բիլիարդ` նյարդային բջիջներով

Երեւանի քաղաքապետարանը այսօր մերժել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ապրիլի 28-ին Ազատության հրապարակում անցկացնելու հայտը: Դրանով իշխանությունը փաստորեն մերժում է Կոնգրեսի երեք պահանջներից մեկը, որոնք ապրիլի 8-ի հանրահավաքի հարթակից էին ներկայացվել եւ դրանց կատարման վերջնաժամկետ էր նշվել ապրիլի 28-ը:

Մնացել է երկու պահանջ` քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման պաշտոնական պատրաստակամության ստանձնում: Տեսականորեն իշխանությունն իհարկե ժամանակ ունի դրանք կատարելու, բայց եթե դատենք` ելնելով ներկայիս իրողություններից, ապա դժվար է պատկերացնել, որ գործնականում իշխանությունը կկատարի այդ երկու մնացած պահանջները: Քաղբանտարկյալներից մեկ կամ երկու մարդ գուցե ազատ արձակվի, բայց թերեւս վստահաբար կարելի է ասել, որ ազատ չեն արձակվի բոլորը: Մինչդեռ Կոնգրեսի պահանջների մեջ խոսք չկար մեկ-երկու ազատման մասին. խոսքը բոլորին էր վերաբերում:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի բացահայտմանը, ապա դժվար է պատկերացնել, որ մինչեւ ապրիլի 28-ը մնացած երկու շաբաթների ընթացքում իշխանությունն ասի նոր բան, քան մինչ այժմ է ասել: Այդպիսով, ամենայն հավանականությամբ Կոնգրեսի պահանջներից եւ ոչ մեկը մինչեւ ապրիլի 28-ը չի կատարվի: Թեեւ իհարկե, առավել նպատակահարմար է եզրահանգումներ անել` սպասելով նաեւ մնացած երկու շաբաթը, քանի որ Հայաստանում իրադրությունը կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել ամեն պահի, այդուհանդերձ արդեն այժմվանից ընդդիմության առաջ կարծես թե բավական առարկայորեն հառնում է հարցը, թե ինչպես պետք է փոխվի մարտավարությունը: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ին հայտարարեց, որ եթե իշխանությունը մինչեւ ապրիլի 28-ը չկատարի պահանջները, ապա Կոնգրեսը ստիպված է լինելու կտրուկ փոխել մարտավարությունը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ այսօր հայտարարել է, որ մարտավարական փոփոխությունների եւ անելիքների հարցը Կոնգրեսը կորոշի ժողովրդի հետ միասին` ապրիլի 28-ի հանրահավաքում: Փաստորեն ներքաղաքական խաղն անցնում է որոշակի նյարդային մի փուլ, երբ կողմերը որոշում են միմյանց նյարդերի հետ խաղալ: Կոնգրեսը ապրիլի 8-ին վերջնագրի տոնով երեք պահանջ ներկայացրեց իշխանությանը` սպառնալով չկատարելու դեպքում փոխել տոնը: Իշխանությունը փաստացի ակնարկում է, որ մտադիր չէ հրապարակավ եւ այսպես ասած դե յուրե փոխել իր տոնը: Կարծես թե ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարց է առաջանում, թե ում նյարդերը առաջինը տեղի կտան: Մյուս կողմից, իշխանությունը թերեւս ակնարկում է, որ ինչ-ինչ պատճառներով պատրաստ չէ հրապարակային երկխոսություն սկսել Կոնգրեսի հետ եւ գերադասում է հեռահար շահերի հաշվարկումը, երբ կողմերը, պարզապես միմյանց քայլեր հաշվելով, փորձում են չսրել իրավիճակը:

Սակայն այդ դեպքում իշխանությունը Կոնգրեսի պահանջները դե յուրե չկատարելու դիմաց պետք է դե ֆակտո այնպիսի ծանրակշիռ ժեստ անի, որը Կոնգրեսին հնարավորություն կտա ապրիլի 28-ին հասարակությանը հիմնավորել կտրուկ փոփոխություններից կրկին առժամանակ զերծ մնալը: Բանն այն է, որ ապրիլի 8-ին հնչած հայտարարությունները այդ իմաստով բավական հստակ էին, եւ Կոնգրեսի ղեկավարությունը կարծես թե ինքն իրեն տեղ չի թողել հասարակության առաջ նահանջի համար, եթե չեն կատարվում հայտարարված պահանջները: Հետեւաբար, ստացվելու է, որ կա՛մ իշխանությունն է Կոնգրեսին դնելու փակուղու առաջ, կամ Կոնգրեսը իշխանությանը կկանգնեցնի փաստի առաջ: Կամ ինչպես հայտնի ֆիլմում` «կա՛մ ես նրան կտանեմ զագս, կա՛մ նա ինձ` դատարան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում