Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տարաձայնություններ են առաջացրել ԵԿՄ կենտրոնական և տարածքային գրասենյակների միջև

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին Աբովյանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում ԵԿՄ մարզային և Աբովյանի կառույցը որոշել է պաշտպանել «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին (Պալաչ), ինչն առաջ է բերել ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի զայրույթը, քանի որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել պաշտպանել Գագիկ Ծառուկյնաի թեկնածու Վահագն Գևորգյանին, իսկ գեներալը բազմիցս է ապացուցել, որ ԵԿՄ-ն այնտեղ է, որտեղ ՀՀԿ-ն:

Այս տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավար Սուրիկ Աղոյանի հետ: Վերջինս մեր հարցին՝ որոշում կայացրե՞լ են արդեն, թե ում են պաշտպանելու քաղաքապետի ընտրություններում, պատասխանեց. «Անկախ ամեն ինչից՝ մենք արդեն իսկ ապացուցել ենք, թե ում ենք պաշտպանելու»,- եղավ պատասխանը: Մեր դիտարկմանը ի պատասխան, թե նկատի ունի մայիսի 9-ի միջոցառո՞ւմը, երբ ԵԿՄ կառույցը Արթուր Հարությունյանի հետ տոնեց եռատոնը և նրան պարգևատրեց պատվոգրով, ասաց, թե չի կարող ավելի կոնկերտ պատասխանել մեր հարցերին, քանի որ այս պահի դրությամբ կոնկերտ որոշում չունեն: Բայց տեղեկություն կա, որ ԵԿՄ Աբովյանի կառույցը սատարելու է հենց Արթուր Հարությունյանին, ճիշտ է դա: Այս հարցրին ետևյալ կերպ արձագանքեց Աղոյանը. «Դե, որ այդքանն արդեն գիտեք, էլ ինչի՞ եք իզուր հարցնում»:

Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանը արձագանքել իրենց որոշմանը, Աղոյանը պատասխանեց. «Ուրեմն, մենք ունենք զորավար, գեներալ: Գեներալի խոսքը մեզ համար օրենք է, ոնց ասի, էդպես էլ կանենք»: Դե, չի՞ ասել՝ ոնց անեք. Հարցրինք: «Դե, հիմա, պետք չի էդքան հարցեր տալ»,- եղավ պատասխանը:

ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Աբել Հարությունյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չեն կայացրել, թե ում են պաշտպանելու: «Բայց առաջիկայում որոշում կկայացնենք, և որոշումը կլինի Վահագի օգտին: Վահագին կպաշտպանենք»,- ասաց նա: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն էլ է Վահագն Գևորգյանին պաշտպանում, դրա՞ համար, Աբել Հարությունյանը պատասխանեց. «Ոչ: Ուղղակի Վահագը մեր ընգերնա: Ճիշտ ա՝ ո՛չ մարտական, բայց մեր ընգերն ա»: Ասաց ու անջատեց հետախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում