Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հոսանքը կթանկանա թե՛ այս տարի, թե՛ 2016 թվականին

Այն որ այս տարի էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է, արդեն հայտնի է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն 1 Կվտ էլեկտրական էներգիայի գինը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Բայց դա դեռ բավական չէ: էլեկտրաէներգիայի գինը, ամենայն հավանականությամբ, 2016թ. նույնպես կբարձրանա: Այս մասին այսօր տեղեկացանք Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հրավիրած ասուլիսի ժամանակ: Ճիշտ է, նախարարը բառացի չասաց, թե կթանկանա, նրա օգտագործած բառը «վերանայելն» է, բայց հասկանալի է, որ տվյալ դեպքում դա նշանակում է թանկանալ: Այսինքն դժվար թե հաջորդ տարի հոսանքի գնի «վերանայումը» էժանացում լինի:

Հայտնի է, որ 2017թ. գարնանը վերազինման նպատակով ատոմակայանը 6 ամսով չի աշխատելու: Այդ ընթացքում էլեկտրաէներգիայի պակասուրդը լրացվելու է հիմնականում Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքով, ինչը բավականին թանկ է և նորից թանկացնելու է հոսանքի գինը այնպես, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարի:

Հիշեցնենք, որ 2014թ. հոսանքը թանկացավ 4 դրամով այն պատճառաբանությամբ, որ ատոմակայանը լրացուցիչ 88 օր չէր աշխատել, և ՀԷՑ-ը նորից Հրազդանի ՋԷԿ-ից էր լրացուցիչ թանկ հոսանք գնել: Եվ ընդհանրապես, Երվանդ Զախարյանի կարծիքով, յուրաքանչյուր տարի էլեկտրաէներգիայի գինը պետք է առնվազն մեկ անգամ վերանայել: Սա կրկին նույնն է, թե էլեկտրաէներգիայի գինը ամեն տարի պետք է թանկացնել: Իհարկե, Ե.Զախարյանը թե որպես նախարար, թե որպես սպառող կցանկանար, որ նման էժանացում լինի, բայց դա, ինչպես ինքն է շեշտում, Հայաստանից չէ կախված:

Այս անգամ էլեկտրաէներգիան թանկանում է այն պատճառով, որ փոխհատուցվի ՀԷՑ-ի կուտակած մոտ 24 մլրդ դրամ պարտքը: Իսկ ՀԷՑ-ը, Ե.Զախարյանի խոսքով, այդ պարտքը կուտակել է երեք պատճառով՝ ատոմակայանի չաշխատելու, անցած տարվա սակավաջուր լինելու և բալանսային ռեժիմի խախտման: Եվ, ըստ նախարարի, ՀԷՑ-ն այս պատճառների համար պատասխանատու չէ, ուստի էլէներգիայի սակագինը պետք է բարձրանա:

Ե.Զախարյանը, սակայն, մի ուշագրավ հայտարարություն էլ արեց. բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստը հաշվարկվում է մոտ 15-16 տոկոս, մինջդեռ թույլատրելին 12 տոկոս է: Վերջին մի քանի տարիներին սահմանված նորմայից 4-5 տոկոսով ավելի կորուստ է գրանցվում: Իսկ 1 տոկոս էլեկտրաէներգիայի կորուստը մեկ տարվա համար, նախարարի տեղեկացմամբ, կազմում է 2,5 միլիարդ դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարի միայն սահմանված չափից ավելի կուրուստների արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դրամ: Մնացած 12 տոկոսն արդեն գործող սակագներում ներառված է:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ անկախ պաշտոնական հայտարարություններից՝ ՀԷՑ-ի հիմնական պարտքը գոյանում է այս կորուստներից: Իսկ թե այդ կորուստների քանի՞ տոկոսն ունի տեխնիկական պատճառներ, քանի՞սն է, պարզապես, համակարգի և բաժանորդների համատեղ պայմանավորվածության կամ պարզապես համատեղ գողության արդյունք, Ե.Զախարյանը չցանկացավ պատասխանել: Ասաց, թե կորուստներն ուսումնասիրող համապատասխան հանձնաժողով կա:

Նախարարը էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորեց նաև այն հանգամանքով, որ Հայաստանը էներգակիրներ չունեցող և էներգակիրներ ներկրող երկիր է: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ին է պատկանում մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը, ՀԷԿ-երն արտադրում են 30 տոկոսը: Այսինքն՝ արտադրվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը գրեթե սեփական ռեսուրս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում