Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Անհրաժեշտ է ստեղծել գաղափարական կոալիցիա

«Առաջին լրատվական»-ի հարցազրուցը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:

– Պարոն Նիկոյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որ ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի քան կես միլիոն կամ մոտ 37 տոկոս ձայն ստացավ: Սա վերաբերմունք էր իշխանությունների նկատմամբ, և նշանակում է, որ ժողովրդի մեջ մեծ դժգոհություն կա:

– Նախ՝ մենք պետք է շնորհակալ լինենք բոլոր այն մարդկանց, ովքեր ձայն տվեցին գործող նախագահին, և, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ ընտրություն են կատարել: Եվ կանխատեսելի էր, որ խորհրդարանական ընտրություններին 5 տոկոս ստացած ուժի ղեկավարը հիմա նման մեծ տոկոս է հավաքում, որովհետև մեր երկրում կա մոտ 35 տոկոս աղքատություն, և ընդդիմադիր ձայները մեծ տոկոս են կազմում:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ ընտրողները աննախադեպ քանակությամբ քվեաթերթիկներ միտումնավոր անվավեր էին դարձրել: Շատ էին նաև այն քվեաթերթիկները, որոնց վրա հայհոյանքներ էին գրված իշխանության և իշխանության թեկնածուի հասցեին: Ծրարներում նույնիսկ դժգոհություններ արտահայտող նամակներ կային: Այսինքն՝ դա վերաբերմունք է իշխանության նկատմամբ:

– Այո, անվավեր քվեաթերթիկները բավականին շատ էին, եղել են նաև ցանկություններ արտահայտող գրառումներ, թե ինչպես են ուզում տեսնել Հայաստանի ապագան: Եվ դա ցույց է տալիս, որ այս ընտրություններին մեր հասարակությունը շատ ակտիվ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերել: Եվ այն բոլոր խոսակցությունները կամ քարոզչությունը, թե ընտրությունների ելքը կանխորոշված էր, հետաքրքրություն և նախընտրական ակտիվություն չկար, հօդս ցնդեցին. այդ ակտիվությունը ցույց տվեց, որ ակտիվ գաղափարական նախընտրական պայքար գնաց, և հասարակությունը ցույց տվեց իր քաղաքացիական դիրքորոշումը:

– Ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունն այս ընտրություններից և հասարակության արտահայտած այդ դժգոհ վերաբերմունքից:

– Տեղի են ունեցել օրինական ընտրություններ, որի արդյունքները ընդունել է թե միջազգային հանրությունը, թե հասարակությունը: Եվ այս պայմաններում ՀՀ նախագահը ձերբազատված կլինի բոլոր պայմանականություններից, պարտավորված չի լինի որևէ քաղաքական ուժի կամ անհատների առջև ու կգնա կտրուկ բարեփոխումների: Իհարկե, կան բազմաթիվ «ինչու»-ներ, և իշխանությունը պարտավոր է գտնել դրանց պատասխանն ու առաջիկայում այնպիսի կտրուկ բարեփոխումներ կատարել, որոնց շոշափելի արդյունքները հասարակությունը զգա: Հակառակ դեպքում հասարակությունը ցույց կտա իր վերաբերմունքը. մենք այլընտրանք չունենք: Կարծում եմ՝ հասարակությունը ցույց տվեց, որ համաձայն չէ մինչ այժմ եղած բարեփոխումների արդյունքի հետ, ավելին է պահանջում: Ուրեմն պետք է նոր բարեփոխումներ անենք, որոնք պետք է կտրուկ և շոշափելի լինեն:

– Ասում եք, թե այս ընտրությունները եզակի օրինական էին: Ճիշտ է, այս անգամ ծեծուջարդ, նկատելի լցոնումներ կամ այլ խախտումներ չեղան, բայց կրկին կիրառվեցին բոլոր այն ընտրակեղծիքները, որոնք կիրառվում էին նախորդ դեպքերում, պարզապես դրանք արվեցին ավելի աննկատ:

– Ես համաձայն չեմ ձեզ հետ: Եթե նկատել եք, նախընտրական քարոզարշավից սկսած՝ մենք ավելի շատ պայքարում ենք ընտրությունների որակի և օրինականության, քան մեր թեկնածուի հաղթանակի համար: Եթե դուք ընտրատեղամասերում եղել եք 5 տարի առաջ և այս անգամ, կզգայիք, որ կազմակերպման որակի առումով էական փոփոխություններ կան:

– Թե նախագահական և թե խորհրդարանական վերջին մի քանի ընտրությունների դեպքում աննախադեպ երևույթ է, որ ընդդիմությունը նման մեծ տոկոս հավաքի: Այսինքն՝ այս անգամ Ր. Հովհաննիսյանը ստացավ հասարակական մեծ վստահություն: Իշխանությունն ինչպե՞ս պետք է հաշվի նստի այդ վստահության հետ կամ կփորձի՞ համագործակցել Ր. Հովհաննիսյանի հետ:

– Նախ փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ընդդիմադիր դաշտում: Հիշում եք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ շատ ավելի դաժան պայքար էր գնում ընդդիմադիր դաշտի համար, քան թե ընդդիմության և իշխանության միջև: Եվ եթե հիշում եք, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից միասնական շտաբ ստեղծվեց, որը դաժանորեն պայքարում էր «Ժառանգության» և նրա առաջնորդի դեմ: Դա պայքար էր ընդդիմադիր դաշտում լիդերության համար: Այս ընտրություններն ու հասարակությունը այդ բանավեճի վերջակետը դրեցին և ապացուցեցին, որ ընդդիմադիր դաշտի լիդերը «Ժառանգությունն» է և նրա նախագահը:

– Բայց Ր. Հովհաննիսյանն այդ արդյունքները ստացավ այն պայմաններում, երբ ընտրություններին չէին մասնակցում հիմնական ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ-ն: Այսինքն՝ Ր. Հովհաննիսյանը ստացավ նաև նրանց ձայները:

– Քաղաքականության մեջ հասարակությունը գնում է պայքարող ուժի հետևից: Իսկ Ր. Հովհաննիսյանի ստացած մոտ 540 հազար ձայները նշանակում են, որ «Ժառանգությունը»՝ ի դեմս իր առաջնորդի, մեծ հայտ ներկայացրեց ընդդիմադիր դաշտի լիդերության և հետագա քաղաքական դասավորությունների համար: Նրանք նոր քաղաքական որակ ներմուծեցին: Ժամանակին Ր. Հովհաննիսյանի՝ բոլորին ձեռքով բարևելու և պատահական միջոցառումներին մասնակցելու քարոզչական մոտեցումներին ծիծաղով էինք մոտենում: Բայց նա նոր քաղաքական ու քաղաքակիրթ տեխնոլոգիաներ արմատավորեց և կարողացավ հաջողությունների հասնել:

– Խորհրդարանական ընտրություններից հետո երբ նոր կոալիցիա կազմելու քննարկումներ էին ընթանում, Դուք ցանկալի էիք համարել գաղափարական կոալիցիա ունենալը: Այն ժամանակ նույնիսկ խոսակցություններ կային, թե «Ժառանգությունը» կարող է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Այժմ, երբ նոր կառավարություն պետք է ձևավորվի, հավանակա՞ն է, որ նախագահական ընտրություններին այդքան շատ ձայներ ստացած Ր. Հովհաննիսյանին ու նրա կուսակցությանը կոալիցիա հրավիրեք:

– Ես այն ժամանակ արտահայտել եմ իմ անձնական տեսակետը: Ես ասում էի, որ անհրաժեշտ է ստեղծել գաղափարական կոալիցիա՝ միտված բարեփոխումներին: Բնական է նաև, որ մեր երկրին պետք է ուժեղ և ակտիվ ընդդիմություն: Գաղափարական կոալիցիա ասելով՝ նկատի ունեի ԵԺԿ-ին անդամագրված կուսակցություններից կազմված կոալիցիան: «Ժառանգությունն» էլ ԵԺԿ անդամ է: Բայց գործընթացներն այլ ուղղությամբ զարգացան:

– Երեկ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը չէր բացառել, որ կոալիցիային կմիանան, եթե, իհարկե, Ր. Հովհաննիսյանին տան վարչապետի պաշտոնը և կառավարություն ձևավորելու վրա ազդեցություն ունենալու հնարավորություն: Պատրա՞ստ եք նման պայմաններով նրանց կոալիցիա հրավիրել:

– Ես չեմ կարծում, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը, որին տրված է կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու իրավունքը, այդ կարևոր քայլերում կարող է այլ մոտեցում ցուցաբերել: Բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ն որևէ ուժի հետ համագործակցության դռները երբեք չի փակել: Բայց նման հարցերի մասին խոսելը վաղաժամ է, հատկապես, որ հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվել, և հատկապես, որ մամուլում և քաղաքական դաշտում մեծ ճնշում կա «Ժառանգության» և նրա առաջնորդի վրա՝ «թասիբի գցելու», հետընտրական գործընթացները օրինական և սահմանադրական ուղուց դուրս հանելու, 5 տարի առաջվա իրադարձությունների ուղղությամբ զարգացնելու համար: Եվ դա հիմնականում անում են այն ուժերը, որոնք մի քանի ամիս առաջ պայքարում էին Ր. Հովհաննիսյանի դեմ:

– Ր. Հովհաննսիյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ինքը ընտրված նախագահ է: Եվ Սերժ Սարգսյանին մինչև այսօր ժամը 17:00-ը ժողովրդի հաղթանակը շնորհավորելու ժամանակ տվեց՝ իրեն համարելով հաղթած նախագահ:

– Կարծում եմ, որ ամեն դեպքում ընտրական պայքարը բավականին թեժ էր, որը գրեթե միշտ էմոցիոնալ է լինում: Այս դեպքում ևս այդ էմոցիոնալ մոտեցումները կարող են որոշ ժամանակ պահպանվել: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է հարգենք մեր ընտրողների իրավունքը: Եվ եթե մենք հարգանքով ենք վերաբերվում Ր. Հովհաննիսյանին ձայն տված ընտրողներին, պատրաստ ենք հասկանալ, ուսումնասիրել ու կատարել այդ մարդկանց պահանջներն ու ցանկությունները, ապա «Ժառանգության» ղեկավարը պարտավոր է նաև հարգել այն մեծամասնության տեսակետը, որը Ս. Սարգսյանին է ձայն տվել:

– Նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները խոչընդոտեցին, որ ԲՀԿ-ն թեկնածու առաջադրեր: Բայց եթե Ր. Հովհաննիսյանի հետ միասին այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվեր, ապա Ս. Սարգսյանի համար դժվար կլիներ վերընտրվելը: Հավանաբար այս մտահոգությո՞ւնն էր պատճառը, որ ԲՀԿ-ին թուլ չտվեցիք թեկնածու առաջադրել:

– Եթե որևէ քաղաքական ուժ պատրաստ էր և կարող էր մասնակցել նախագահական ընտրություններին, նա կանգ չէր առնի իշխանությունների հարուցած խոչընդոտների առաջ, եթե այդպիսիք լինում են: Իշխանությունը կարո՞ղ էր Ր. Հովհաննիսյանին խոչընդոտել: Իհարկե՝ ոչ: Իսկ եթե որևէ ուժ ընկրկում է այդ խոչընդոտների առաջ, ուրեմն նա պատրաստ չէ այդ ընտրություններին մասնակցել: Ասում եք, թե այլ ուժ էլ մասնակցեր նախագահական ընտրություններին: Այս դեպքում կա իշխանություններից դժգոհ զանգված, որի ձայները կարող էին կիսել այդ թեկնածուները: Բայց հնարավոր էր, որ այլ ուժերի մասնակցության դեպքում էլ արդյունքների մեծ տարբերություն չգրանցվեր: Երբ քարոզարշավը սկսվեց, ես Հրանտ Բագրատյանի և Ր. Հովհաննիսյանի հնարավորությունները հավասար էի համարում: Բայց վերջինս կարողացավ գրագետ և ակտիվ քարոզչություն իրականացնել ու ընդդիմադիր էլեկտորատը կենտրոնացնել իր շուրջը: Միգուցե այլ թեկնածուների պարագայում նույնպես նրան հաջողվեր նույն արդյունքը ունենալ, որովհետև ունի մաքուր, քաղաքակիրթ, հայրենասեր կերպար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում