Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Etihad-ը լքեց Հայաստանը․ Միջազգային ավիափոխադրողներն ապագա չեն տեսնում Հայաստանում

«Սա Ռուսաստանին ամեն ինչ տալու քաղաքականության շարունակությունն է: Ռուսները փորձում են ամեն ինչ անել, որ օտարները Հայաստան մուտք գործեն միայն իրենց թույլտվությամբ կամ չգործեն: Այսինքն` շուկան ամբողջությամբ տրված է Ռուսներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Etihad ավիաընկերության հայաստանյան ծառայության դադարի մասին:

Նշենք, որ Արաբական միացյալ էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad ավիաընկերությունը հայտարարել է չվացուցակի վերանայման պատճառով Հայաստանում իր ծառայությունը դադարեցնելու մասին:

Etihad ավիաընկերությունն անցած տարվա հուլիսի երկուսից շաբաթական չորս չվերթ էր իրականացնում Աբու-Դաբի – Երևան ուղղությունով: Այս ուղղությունը Հայաստան-ԱՄՆ տարանցիկ ամենաէժան տարբերակն էր: Իսկ մինչ Etihad-ի մուտքը, դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից Հայաստան տարանցիկ ամենաէժան ճանապարհը Մոսկվան էր:

Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում չբացառեց նաև  զուտ բիզնեսնպատակներից, բիզնեսի եկամտաբերությունից դրդված չվերթերի դադարեցումը, սակայն, նրա խոսքով առավել հիմնավոր կասկածներ ունի, որ Ռուսական ավիաընկերությունների մատն է խառը այս գործընթացին: «Սա ավելի շուտ Եվրասիական տնտեսական միության անդամակցման հետևանքն է: Բոլորն արհամարհում են Հայաստանը: Դա է խնդիրը»,-նկատեց Պետրոսյանը: Նրա խոսքով Etihad-ի, Չեխական ավիաուղիների և մի քանի այլ դեպքեր վառ ապացույցն են այն բանի, որ «բաց երկնքի քաղաքականություն» կոչվածը հորինված, սուտ գործընթաց էր: Հայաստանը պետք է ունենա ազգային փոխադրող: «Ենթադրենք` բոլորը հրաժարվեն Հայաստանյան չվերթերից, մեր ուղևորները ի՞նչ են անելու: Ինչ որ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի՝ երկրաշարժ լինի, պատերազմական իրավիճակ լինի, կամ Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաները մեր նկատմամբ կիրառվեն, մենք ի՞նչ ենք անելու»,-զարմացած հարցնում է ավիացիայի նախկին պետը:

Հարցին, թե իր կարծիքով ինչու է կառավարությունը, իշխանությունը հապաղում այդ հարցում, մեր զրուցակիցը նկատեց.«Այս կառավարությունը գոյատևումէ  միայն սեփական վայելքի համար: Իրենք ոչ մի հարց չեն լուծում: գազի, էլէկտրաէներգիայի պատմությունը, բոլոր ոլորտներում նույն վիճակն է: Ամեն ինչ տրված է ռուսներին, իսկ կառավարությունը ոչինչ չի անում, միայն տասնյակ նախարարություն է բացել ու մեր փողերով աշխատավարձ է վճարում նրանց: Նրանք երկիրը թալանելու համար են, ոչ թե ի նպաստ ժողովրդի, ի նպաստ երկրի որևէ գործ անելու համար»,-եզրափակեց Շահեն Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում