Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

«Գազպրոմը» որոշեց փրկել ԵՏՄ-ն Հայաստանում

Ռուսական լրատվական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել իր երևանյան վերջին այցի ընթացքում, որը մի քանի օր առաջ էր: Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի համար սահմանին նախատեսված 190 դոլար գազի գինը կիջեցվի 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

Այս հայտարարությունը շատ հետաքրքրական է՝ նկատի ունենալով այն, որ Միլլերը այդ որոշումը պատճառաբանում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ: Այստեղ, իհարկե, մի շարք հարցեր են առաջանում: Եթե նվազեցումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, ապա էլ ի՞նչ պայմանավորվածության մասին կարող է խոսք լինել՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է, և գազի գինն ինքնաբերաբար պետք է նվազեր, ընդ որում՝ 2015 թվականի հունվարի 2-ից սկսյալ, քանի որ Հայաստանն անդամակցել է այդ օրվանից:

Իրավիճակն առավել հետաքրքրական է այն տեսանկյունից, որ երբ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի հայաստանյան աղմկահարույց այցի ընթացքում իբրև հայ-ռուսական ձեռքբերում ներկայացվեց գազային պայմանագիրը՝ ոչ պակաս աղմկահարույց, իշխանություններն ու ռուսական կողմը այդ ամենը ներկայացնում էին իբրև Հայաստանի ձեռքբերում՝ որ գազը ազատվում է 30 տոկոս արտահանման հարկից, քանի որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՏՄ-ին, և այդպիսով գազի գինը սահմանին մնում է 189 դոլար:

Այսինքն՝ այդ ժամանակ դա ներկայացվում էր որպես ԵՏՄ ճանապարհի ձեռքբերում, նաև որպես Ռուսաստանի բարի կամքի դրսևորում՝ որ թեև Հայաստանը պաշտոնապես չի անդամակցել ԵՏՄ-ին, սակայն քանի որ պայմանավորվել, խոստացել է անել դա, ռուսները չեն սպասում պաշտոնական անդամակցմանը և արդեն կիրառում են արտահանման հարկի չեղարկումը:

Եվ ահա այսօր հայտարարվում է՝ քանի որ Հայաստանը մտնում է ԵՏՄ, գազի գինը 189-ից նվազում է 165 դոլար: Իհարկե, այս զարգացումը կարելի է միայն ողջունել, բայց նախ՝ այն բանից հետո միայն, երբ պարզ կլինի, որ գազի գինը էապես նվազում է նաև բնակչության համար: Եվ հետո՝ հաշվի առնելով ներկայիս հայտարարության ֆոնին բացահայտվող երկամյա վաղեմության հայտարարությունների ըստ էության բլեֆային բնույթը՝ առնվազն կասկածներ են առաջանում, որ ինչ-որ բլեֆ էլ կա թաքնված ներկայիս հայտարարության տակ:

Ընդհանրապես, հայ-ռուսական գազային հարաբերությունները վերջին տարիներին համատարած բացահայտվող բլեֆների շղթա են հիշեցնում: Հիշենք. 2013-ին բացահայտվեց, որ իրականում իշխանությունները բլեֆ էին անում՝ թաքցնելով 2011 թվականից գազի իրական թանկացումը և այդ ստի պատճառով 300 միլիոն պարտք կուտակելով պետության ուսերին:

Այնպես որ՝ Հայաստանի և Ռուսաստանի գազային հարաբերություններին վերաբերող հայտարարությունների հետևում որևէ բլեֆի առկայությունը կարծես թե ավանդույթ է դառնում, ինչն էլ ստիպում է զգուշորեն մոտենալ Միլլերի հայտարարությանը: Առավել ևս, որ դեռևս բացակայում են կոնկրետ ժամկետներ ու պայմաններ:

Մյուս կողմից՝ 2015 թվականի հունվարի 2-ից ի վեր ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանը արդեն մի քանի ամիս է՝ բացի կորուստներից, որևէ քիչ թե շատ շոշափելի օգուտ այդ անդամակցությունից չի ստանում: Նվազել են բոլոր տնտեսական ցուցանիշները, որոնք կապված էին լինելու ԵՏՄ հետ: Վարդագույն ապագայի և 170 միլիոնանոց շուկայի առասպելը հօդս է ցնդում՝ դրա հետ միաժամանակ դժվարացնելով Հայաստանի իշխանությունների վիճակը սեփական հանրության առաջ, զրկելով քարոզչական կրեդոյից, միաժամանակ, իհարկե, էապես ազդելով ԵՏՄ նախագծի և դրա կնքահայր Ռուսաստանի հայաստանյան վարկանիշի վրա:

Ահա այս իրավիճակում, ԵՏՄ անդամակցությունից Հայաստանը չունենալով որևէ օգուտի որևէ հեռանկար, Ռուսաստանը որոշել է գոնե գազի գնի նվազեցման գնով փրկել ԵՏՄ-ի ու իր հայաստանյան վարկանիշը՝ Հայաստանի քաղաքացիներին ցույց տալով, որ ԵՏՄ-ն, այնուհանդերձ, բերում է կոնկրետ օգուտներ, որպեսզի Հայաստանում չառաջանա հասարակական կարծիքի ընդվզում ԵՏՄ-ին անդամակցության նպատակահարմարության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում