Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում կվաճառվեն Ֆրենսիս Բեկոնի 2 ինքնադիմանկարները, որոնց գտնվելու վայրը մի քանի տասնամյակ անհայտ է եղել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խոսքը «1975 թ. ինքնադիմանկար» և «Ինքնադիմանկարի 3 էսքիզ» (1980 թ.) նկարների մասին է: Նկարների գոյության մասին հայտնի էր միայն Marlborough Fine Art պատկերասրահի արխիվի լուսանկարներից: Բայց կտավներն ով է ձեռք բերել և դրանք որտեղ են պահվել՝ հայտնի չէր: Հիմա անանուն կոլեկցիոների հարազատները որոշել են վաճառել նկարները: Աճուրդը տեղի կունենա հուլիսի 1-ին: Սպասվում է, որ այդ կտավներից յուրաքանչյուրի գինը կարող է հասնել 15 մլն դոլարի: